Վանուատուի մշակութային կենտրոն

Վանուատուի մշակութային կենտրոն[1], VKS; ֆր.՝ Centre Culturel du Vanuatu), Վանուատուի ազգային մշակութային կենտրոն, որը գտնվում է պետության մայրաքաղաքում` Պորտ Վիլեում։ Կենտրոնը հիմնադրվել է 1955 թվականին[2]։ 1995 թվականից մինչև 2006 թվականը այն ղեկավարել է Ռալֆ Ռենգենվանը։ 2007 թվականից մինչև 2014 թվականը տնօրենը եղել է Աբոնգ Մարսելին, Ամբոն Թոմփսոնը ներկայումս տնօրենի պաշտոնակատարն է[3]։

Museum Silhouette.svg
Վանուատուի մշակութային կենտրոն
National Cultural Centre, Vanuatu.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of Vanuatu.svg Վանուատու
ՏեղագրությունՇեֆա
Հիմնադրված է1955

ԿառուցվածքԽմբագրել

Ներկայացնելով որպես կազմակերպություն, որը զբաղվում է Վանատուի բազմազան մշակույթների ցուցակագրմամբ՝ կենտրոնը ազգային մարմնի դեր է իրականացնում` պահպանելու և խրախուսելու կղզեխմբի զանազան մշակույթների տարբեր հայեցակետերը։ Մշակութային կենտրոնը հանդիսանում է կառուցվածքային մարմին, որը ներառում է հետևյալ հաստատությունները.

  • Վանուատուի ազգային թանգարան
  • Կինոյի և ձայնագրության ազգային բաժին
  • Վանուատուի մշակութային և պատմական օբյեկտների վերահսկողություն
  • Ազգային արխիվ
  • Ազգային գրադարան
  • Հանրային գրադարան
  • Դաշտային աշխատակիցների խումբ
  • Մշակութային կենտրոն Տաֆեա
  • Մշակութային կենտրոն Մալեկուլա
  • Մշակութային կենտրոն E-press

Կենտրոնի գործունեության նպատակն է Վանուատուի բնիկ ժողովուրդների ավանդական մշակույթի ձայնագրությունը, պահպանումն ու զարգացումը տարբեր տեսանկյուններից ՝ ավազով նկարելուց մինչև երաժշտություն, ցամաքային Դայվինգ, այլ սովորույթներ և բնիկ ժողովուրդների գիտելիքներ[4]։ 1976 թվականից սկսած` կենտրոնի նախագծերում է բանավոր ավանդույթների հավաքածուն։ Այն անկասկած համարվում է ամենահաջողված ծրագիրը խաղաղօվկիանոսյան շրջանի մշակութային փաստաթղթերից[5]։

Կենտրոնը թողարկում է ռադիոծրագրեր և տեսասկավառակներ` միտված բնիկ ժողովուրդների մշակույթի խրախուսմանը, պահպանմանը և վերածնմանը։ 1996 թվականին Կենտրոնի հավաքածուն ներառում էր 2500 ժամ աուդիո և 2300 ժամ տեսաձայնագրություն, 23 ժամ 16 միլիմետրանոց ժապավեն, երեսուն ժամանոց ութ միլիմետրանոց տեսաժապավեններ։ 3000 վաղ (մինչև 1950-ական թվականներ) սև-սպիտակ լուսանկարներ, ինչպես նաև շուրջ 4000 գունավոր սլայդներ, գունավոր նեգատիվներ և սև-սպիտակ նեգատիվներ։ Որոշ նյութերի հասանելիությունը սահմանափակ է։ Որոշ նյութերից կարող են օգտվել միայն տղամարդիկ, որոշներից՝ բացառապես կանայք, իսկ որոշ նյութեր էլ հասանելի են միայն տեղական առանձին մշակութային խմբերի անդամների[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «"Rev.John Williams artifacts showcased in Canada"»։ Vanuatu Daily Post։ 11 февраля 2011 (չաշխատող հղում)
  2. «"Vanuatu Cultural Centre | History"»։ Vanuatu Cultural Centre։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-25-ին։ Վերցված է 2018-09-10 
  3. «"Home | Vanuatu Cultural Centre"»։ Vanuatu Cultural Centre։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին։ Վերցված է 2019-12-22 
  4. «"Vanuatu Cultural Centre website"»։ Vanuatu Cultural Centre։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-18-ին։ Վերցված է 2019-12-22 
  5. 5,0 5,1 Joël Bonnemaison, Kirk Huffman, Christian Kaufmann, Darrell Tryon The Fieldworkers of the Vanuatu Cultural Centre and their Contribution to the Audiovisual Collections // Arts of Vanuatu. — Гонолулу: University of Hawaii Press, 1996. — 338 с.