Վայրենություն, մարդկության պատմության վաղ փուլի (նախորդել է բարբարոսությանն ու քաղաքակրթությանը) անվանումը 18-րդ դարի եվրոպական գիտության մեջ։ Այս իմաստով «Վայրենություն» առաջինը գործածել է բրիտանացի փիլիսոփա Ադամ Ֆերգյուսոնը (1767Լուիս Մորգանը Վայրենություն է անվանել նախնադարյան հասարակության պատմության իր առաջարկած պարբերացման առաջին ժամանակաշրջանը, որն սկսվում է մարդու ծագմամբ և ավարտվում է բրուտության առաջացմամբ։ Մորգանի պարբերացումն օգտագործել է Ֆրիդրիխ Էնգելսը՝ իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» աշխատության մեջ։

Ֆլորիդայի հնդկացիները, որոնք, ըստ Մորգանի սահմանման, գտնվում էին վայրենության փուլում

Արդի ազգագրության մեջ ընդունված պարբերացմամբ Վայրենությունը համընկնում է մարդու ու վաղ տոհմական կարգերի առաջացման ժամանակաշրջանին (հնագիտական բաժանմամբ՝ պալեոլիթին ու մեզոլիթին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 260