Վայոլեթ Բրաուն (անգլ.՝ Violet Brown, մարտի 10, 1900(1900-03-10)[1], Թրելոնի եկեղեցական ծուխ, Cornwall County, Ճամայկա - սեպտեմբերի 15, 2017(2017-09-15)[1], Մոնթեգո Բեյ, Cornwall County, Ճամայկա[2]), ճամայկացի կին, որը 189 օր աշխարհի ամենածեր կինն էր՝ 2017 թվականի ապրիլի 15-ին Էմմա Մորանոյի մահից հետո մինչև իր մահը՝ 2017 թվականի սեպտեմբերի 15-ը[3][4]։ Նա պատմության մեջ գրանցված հինգերորդ ամենածեր կինն էր և ճապոնացի Նաբի Տաձիմայի հետ երկու այն մարդիկ, որոնք ծնվել են 19-րդ դարում։

Վայոլեթ Բրաուն
անգլ.՝ Violet Brown
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1900(1900-03-10)[1]
ԾննդավայրԹրելոնի եկեղեցական ծուխ, Cornwall County, Ճամայկա
Մահացել էսեպտեմբերի 15, 2017(2017-09-15)[1] (117 տարեկան)
Մահվան վայրՄոնթեգո Բեյ, Cornwall County, Ճամայկա
Քաղաքացիություն Ճամայկա և  Բրիտանական կայսրություն
Կրոնքրիստոնեություն
ԵրեխաներHarold Fairweather?

Վաղ տարիներ

խմբագրել

Բրաունը Ջոն Մոսեի և Էլիզաբեթ Ռայլիի չորրորդ երեխան էր[5]։ Մկրտվել է 13 տարեկանում։ Ամուսնացել է Ավգուստ Գայնոր Բրաունի հետ, ում հետ ունեցել է մեկ դուստր[5]։ Ընդհանուր առմամբ ունեցել է 6 երեխա, որոնցից 4-ը կենդանի էին մինչև Վայոլեթի մահը[6]։

Երկարակեցություն

խմբագրել

2017 թվականի ապրիլին «The Jamaica Observer»-ին տված հարցազրույցում Բրաունը նշել է, որ նա ավելի առողջ է, քան իր 5 երեխաները և որ նա վատառողջ չէ[7]։

Երբ նրան հարցրել են իր երկարակեցության մասին, Բրաունը պնդել է, որ որևէ գաղտնի բանաձև չկա։ «Jamaica Gleaner»-ին ասել է․ «Իսկապես, երբ մարդիկ հարցնում են, թե ինչ եմ ուտում կամ խմում երկար ապրելու համար, ասում եմ, որ ուտում եմ ամեն ինչ բացի խոզից և հավից, ինչպես նաև չեմ խմում ռոմ»[8]։

Նա երբևէ ամենածեր ճամայկացի մարդն էր և հարյուր տարին անց առաջին ճամայկացին։ Նրա ծննդյան ամսաթվի վերաբերյալ տարբեր վարկածներ կան՝ 1900 թվականի մարտի 4[9], մարտի 10[2] և մարտի 15[5][10]։

Բրաունը ծնվել է, երբ Ճամայկան Բրիտանական կայսրության մասն էր կազմում[11]։

Անձնական կյանք

խմբագրել

Բրաունի առաջին զավակը՝ Հարլանդ Ֆեյրուեդերը[12][13][14], մահացել է 2017 թվականի ապրիլի 19-ին 97 տարեկան 4 օրականում[15]։ Նա ամենածեր մարդն էր, ում ծնողը դեռևս կենդանի էր[16]։

Բրաունը մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին 117 տարեկանում Մոնթեգո Բեյ հիվանդանոցում օրգանիզմի ջրազրկման և առիթմիայի պատճառով[17]։ Նրա մահվանից հետո Նաբի Տաձիման դարձավ աշխարհի ամենածեր մարդը, որը ծնվել է 19-րդ դարում[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://jamaica-star.com/article/news/20170915/worlds-oldest-woman-dead
  2. 2,0 2,1 «Oldest Validated Living Supercentenarians». Gerontology Research Group. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Jones, Stephen (2017 թ․ ապրիլի 15). «New oldest living person in world was born only miles from fastest man on planet». mirror. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  4. «World's oldest person Emma Morano dies at 117». BBC News. 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 Tashieka Mair (2007 թ․ հուլիսի 16). «The independent Mrs Violet Brown». The Jamaica Star. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. Badcock, James (2017 թ․ ապրիլի 18). «Jamaican church stalwart Violet Brown becomes world's oldest person at 117». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  7. Limited, Jamaica Observer. «Jamaica's supercentenarian shows age is more than just a number – Editorial». Jamaica Observer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Learn The Secrets Of Longevity From Violet Brown, The World's Oldest Woman». Newsweek. 2017 թ․ ապրիլի 18.
  9. Sheena Gayle (8 March 2010). 110-y-o Trelawny woman reveals secret to long life. Jamaica Gleaner. Accessed January 2014.
  10. Horace Hines (29 March 2013). An extraordinary senior citizen – ‘Aunt V’ turns 113 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Jamaica Observer; accessed January 2015.
  11. Sophie Lewis (2017 թ․ ապրիլի 17). «There's a new world's oldest woman». CNN. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «97 Year Old Son Of World's Oldest Person Dies In Trelawny». rjrnewsonline. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Violet Moss Foundation – Just another WordPress site». violetmossfoundation.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  14. Limited, Jamaica Observer. «97-year-old son of world's oldest person dies». Jamaica Observer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  15. Press, Associated. «Man, 97, dies just days after mother was declared world's oldest person». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  16. «Violet Mosse Brown — 116 amazing years!». Jamaica Observer. 2016 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  17. World's oldest woman is dead
  18. «World's oldest person dies, giving title to Japanese supercentenarian». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել