Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ
Վաճառական Ռուբեժանսկու դաստակերտ (ռուս.՝ Усадьба купца Рубежанского), շինություն Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Կառուցվել է 1908 թվականին մոդեռն ոճով։ Եղել է արդյունաբերող Վասիլի Ռուբեժանսկու առանձնատունը։ Գտնվում է Կրասնոդարի պատմական կենտրոնում` Կոմունարների փողոց, 8 հասցեով[1]։
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կրասնոդար |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
1908 թվականին երկրորդ գիլդիայի վաճառական Վասիլի Կոնդրատևիչ Ռուբեժանսկին, որը կահույքաատաղձագործական արվեստանոցի և կահույքի խանութի սեփականատեր էր, ձեռք է բերել հողատարածք Բորզիկովսկայա փողոցում (այժմ`Կոմունարների փողոց), որտեղ կառուցել է մոդեռն ոճի առանձնատուն։ Ստույգ հայտնի չէ, թե ով է նախագծի հեղինակը, բայց որոշ տվյալներով` դա եղել է Ռուբեժանսկու մտերիմ ընկերը` ճարտարապետ Գավրիիլ Նիկիտինը[2]։
1920 թվականին, Եկատերինոդարում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Վասիլի Ռուբեժանսկին ձերբակալվել է և հետագայում գնդակահարվել։ Տունն ազգայնացվել է, իսկ վաճառականի այրին և երկու փոքր երեխաները վտարվել[3]։
1988 թվականին կինոռեժիսոր Գալինա Դանելիան-Յուրկովան Եվգենի Դուբրովինի «Այծի սպասումով» գրքի մոտիվներով Ռուբեժանսկու առանձնատանը նկարահանել է «Ֆրանսիացին» ֆիլմը։
1996 թվականին կայացած շենքի վերականգնման ժամանակ դահլիճում և նախասրահում հայտնաբերել են ավելի ուշ սվաղի տակ թաքնված յուղով որմնանկարներ[4]։
Ներկա պահին պետական պահպանության ենթակա ճարտարապետական հուշարձանների գրանցամատյանում ընդգրկված շենքում գտնվում է Կրասնոդարի երկրամասի առևտրաարդյունաբերական պալատի գրասենյակը, իսկ նախկին դաստակերտի տարածքում` Իգնատով եղբայրների անվան մանկական գրադարանը[1]։
ՆկարագրությունԽմբագրել
Շենքն ունի անկյունային քառալանջ նախշապատ աշտարակով երկհարկանի կցակառույց, որը պսակվում է բարձր մետաղական հողմացույցով։ Տան գլխավոր առմուտքի վերևում տեղադրված է պատշգամբ։ Ճակատի դեկորի տարրերի թվում են ծեփածո բուսական նախշը, որմնասյուների տեսքով լուսամուտային երեսկալները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Улица Коммунаров, 8 в Краснодаре»։ 2ГИС։ Վերցված է 2018-05-25
- ↑ Михаил Сухарев (2017-08-09)։ «Усадьба Василия Рубежанского»։ Краснодар сегодня։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-27-ին։ Վերցված է 2018-05-26
- ↑ Евгений Митрофанов (2017-03-01)։ «Усадьба купца Рубежанского Краснодар»։ Усадьбы Дворцы Особняки։ Վերցված է 2018-05-26
- ↑ «Усадьба купца В.К. Рубежанского»։ krasnodar861.ru։ Վերցված է 2018-05-26