Վաճառական Կազանցևների տուն

Վաճառական Կազանցևների տուն (ռուս.՝ Дом купцов Казанцевых), երկհարկանի քարե շենք Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։ Կառուցվել է XIX դարի վերջում։ Ներկայումս շենքում գործում է Ուրալի արվեստի թանգարանը[2]։

Վաճառական Կազանցևների տուն
Տեսակշենք, թանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԻրբիտ
Հիմնադրված է1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Տան շինարարությունը սկսվել է 1889 թվականին հայտնի տեղական կապալառու Իվան Տորոպովի կողմից։ Ըստ վարկածներից մեկի՝ շինարարության պատվիրատուն եղել է Ուրալում հայտնի ու հարգված Կազանցևների վաճառականական ցեղի ներկայացուցիչ Գավրիիլ Ֆոմիչ Կազանցևը։ 1892-1894 թվականներին շենքին ավելացվել են ելուններ, ինչպես նաև կցակառուցվել է ձախ թևը[3][4]։

1918-2001 թվականներին շենքում գործում էր ծննդատուն։ 2002 թվականին շենքը հանձնվել է Իրբիտի կերպարվեստի պետական թանգարանին, իսկ 2006 թվականի մայիսի 25-ին վերակառուցումից հետո շենքում բացվել է Ուրալի արվեստի թանգարանը[4][5]։

Նկարագրություն

խմբագրել

Վաճառական Կազանցևների տունը քարե երկհարկանի շինություն է, որի հորինվածքում առանձնանում է ելունը, որը պսակվում է ասեղնասայրավոր գմբեթով և շենքը բաժանում է երկու անհավասար մասի, որոնք միմյանցից տարբերվում են բարձրությամբ, մասնատումներով և զարդարանքով։ Շենքի գլխավոր ճակատն անհամաչափ է. աջ թևը ձախից երկար ու ցածր է։ Գլխավոր մուտքի վերևում թեթև կոփածո ճաղերով պատշգամբ է, որի դուռն ու պատուհանը միավորված են սլաքաձև ռելիեֆի ուրվագծով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Решение исполнительного комитета Свердловского областного совета народных депутатов № 454 от 04.12.1986
  2. «Музей уральского искусства». Ирбитский государственный музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Бывший дом купцов Казанцевых, ул. Володарского, 14». Ирбитский краеведческий портал. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 «Музей уральского искусства».(չաշխատող հղում)
  5. Свод памятников истории и культуры Свердловской области. — Екатеринбург: ИД «Сократ», 2008. — Т. 2. Свердловская область. — 648 с.