Վաճառական Արխանգելսկիների եկամտաբեր տուն

Վաճառական Արխանգելսկիների եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом купцов Архангельских), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։

Վաճառական Արխանգելսկիների եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄեշչանսկի շրջան
Առաջին հիշատակում1834
Հիմնադրված է1834
Ժառանգության կարգավիճակhistorically valuable town-forming object?[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքի պատմությունը, որը հասել է մեզ, սկսվում է 1834 թվականից։ Այդ ժամանակ շինության սեփականատերն է եղել տիտղոսակիր խորհրդական Յա. Նուրի Տուրունովը։ Տարածքում եղել է երկու շինություն` քարե սյուների վրա գտնվող երկհարկանի հիմնական տունը պատկերասրահով, որը նայում է դեպի Նեգլինայա փողոց և Նիժնի Կիսելնի նրբանցքի կողմից փայտե անբնակ կողային շենքը։ 1844 թվականին առանձնատունն առաջին անգամ վերակառուցվել է, որի ընթացքում հիմնական տան երկրորդ հարկում երկաթյա պատշգամբ է կառուցվել, իսկ հին կողային շենքի փոխարեն կառուցվում է պատկերասրահով երկհարկանի նոր քարե շինություն։

1876 թվականին առանձնատան սեփականատերն է եղել Լադիժինսկի ընտանիքը, նույն տարում սեփականության իրավունքն անցնում է հարուստ պետական գյուղացի Ա. Ա. Արխանգելսկին, որի օրոք կալվածքը կրկին վերակառուցվում է, այդ թվում գոյություն ունեցող կառույցները, ինչպես նաև ճարտարապետ, հասարակական գործիչ Մ. Դ. Բիկովսկու նախագծով գլխավոր տան ձախ կողմում կառուցվում է նոր եռահարկ շենք։

1882 թվականին կալվածքի հաջորդ սեփականատերն է դառնում երկրորդ գիլդիայի մոսկվացի վաճառական Ա. Ի Արխանգելսկի որդին՝ Միխայիլը։

7 տարի անց ճարտարապետ Օ. Գ. Պյոտրովիչի նախագծով կալվածքը վերակառուցվել է, բոլոր շենքերը միավորվել են մեկ ծավալով, որի ճակատները զարդարված էին տարբեր էկլեկտիկ ձևերով։ Տան տակից հոսում է գետակ, որը լցվում է ջրամբար և երբևէ հանդիսացել է Նեգլինկա գետի վտակներից։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը, ճարտարապետական կառուցվածքի ստորին մասում կային բազմազան խանութներ, իսկ վերին մասում վարձակալությամբ են հանձնվում բնակարաններ։

ԽՍՀՄ-ի օրոք շենքում եղել են կոմունալ բնակարաններ։ 1990-ական թվականներին առանձնատունը դարձյալ վերակառուցվել է, այնուհետև վերածվել է գրասենյակային կենտրոնի։

Արխանգելսկի վաճառականների եկամտաբեր տունը պատմական նշանակության արժեքավոր քաղաքաշինական օբյեկտներից մեկն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Протокол заседания Экспертной комиссии по недвижимым объектам наследия и их территориям № 33 от 30.09.2003
  2. «Городской реестр недвижимого культурного наследия города Москвы». Официальный сайт Комитета по культурному наследию города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել