Վաղինակ Միրզոյան

հայ նյարդաֆիզիոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղինակ Սրապիոնի Միրզոյան (հունիսի 20, 1926(1926-06-20), Հոբարձի, Հայաստան - մարտի 13, 1997(1997-03-13), Երևան, Հայաստան), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990): ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող (1990-1997):

Վաղինակ Միրզոյան
Ծնվել էհունիսի 20, 1926(1926-06-20)
ԾննդավայրՀոբարձի, Հայաստան
Մահացել էմարտի 13, 1997(1997-03-13) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Վաղինակ Միրզոյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 20-ին, Հոբարձի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) գյուղում։ Տեղի յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո 1942 թվականին ընդունվել է Ստեփանավանի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, որն ավարտել է 1950 թվականին։ Ինստիտուտն ավարտելուց հետո Միրզոյանի գիտա-աշխատանքային գործունեություն է ծավալել Հայաստանի ԳԱ ֆիզոլոգիայի ինստիտուտում, եղել կրտսեր գիտական աշխատող, 1990-1997 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Միրզոյանի տասնամյա գիտական գործունեության արդյունքներն արտացոլվել են մի շարք գիտական հոդվածներում և նրա «Ներկենտրոնական վերակառուցման օնտոգենետիկ ուսումնասիրությունը կենդանիների էնուկլեացիայի, ողնուղեղի կիսահատման և վերջույթների անդամահատման պայմաններում» թեմայով թեկնածուական ատենախոսությունում, որը պաշտպանել է 1959 թվականին և արժանացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի[1]։

Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի ներկենտրոնական վերակառուցման տարիքային առանձնահատկություններին։ Զբաղվել է նաև ողնաշարավոր կենդանիների աչքի ցանցաթաղանթի վերականգնողական շարժընթացների, կենսահոսանքների առաջացման, ձևավորման և զարգացման օրինաչափությունների հարցերով[1][2]։ Միրզոյանի գիտահետազոտական աշխատանքներն ամփոփված են 100-ից ավելի հրապարակված աշխատանքներում, այդ թվում «Թռչունների լուսազգայությունը» մենագրությունում և դոկտորական թեզում։

Մահ խմբագրել

Միրզոյանը մահացել է 1997 թվականի մարտի 13-ին, Երևանում[1]։

Անդամակցություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 125։
  2. «Վաստակաշատ գիտնականը (Ծննդյան 70-ամյակի առթիվ)» (PDF).(չաշխատող հղում)