Վաղարշապատի դպրոց (վարդապետարան), հայալեզու առաջին դպրոցը, հիմնվել է գրերի գյուտից հետո, Վաղարշապատում։ Դասավանդել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտություններ (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), հետագայում նաև աստղաբաշխություն, բարոյագիտական, թվաբանական և այլ առարկաներ (հուն, բարձրագույն դպրոցի օրինակով)։ Պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ և եկեղեցական գործիչներ։ Գոյատևել է մինչև 510-ը։ Վաղարշապատի դպրոցի վրա է դրված եղել Հայաստանում կրթության կազմակերպման ու ծավալման գործը։ Սաներից են եղել Հովհան Եկեղեցացին, Հովսեփ Պաղնացին, Տիրայր Խորենացին, Թաթիկ Բասենցին, Դանան Եկեղեցացին, ինչպես նաև Եզնիկ Կողբացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյուն Սքանչելին, Երեմիան, Մովսես Խորենացին, Վարդան Մամիկոնյանը, Տաճատ Գնթունին, Ներսես Քաջբերունին և ուրիշներ։ Դպրոցն ունեցել է մատենադարան (հիմն, է 428 թվականին)։ 1441 թվականին արեւելեան վարդապետներ ինքնագլուխ անջատվել են Սսոյ կաթողիկոսարանից եւ Վաղարշապատում հաստատել են նոր կաթողիկոսական աթոռ որմէ հետո, դպրոցը վերաբացվել է։ 1874 թվականին նրա հիմքի վրա ստեղծվել է Գեորգյան ճեմարանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 251