Վաղարշակ Հովսեփյան
հայ ճարտարագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Մկրտչի Հովսեփյան ( նոյեմբերի 5 (18), 1912, գ. Գողթ (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզ)-հունիսի 25, 1998, Երևան, թաղված է Գողթում), ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1944), պրոֆեսոր (1968)։ ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)։
Վաղարշակ Հովսեփյան | |
---|---|
Ի ծնե | Վաղարշակ Մկրտչի Հովսեփյան |
Ծնվել է | 1912 թ. նոյեմբերի 5(18) |
Ծննդավայր | Գողթ, Հայաստան |
Մահացել է | հունիսի 25, 1998 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, թաղված է Գողթում |
Գործունեություն | ճարտարագետ, շինարար |
Կրթություն | ՀԱՊՀ (1939) |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ԵՊԻ (1939)։ 1944 թվականից աշխատում է նույն ինստիտուտում, 1946-1958 թվականներին՝ հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկան, 1956-1979 թվականներին՝ հիդրավլիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բաց հուներում հեղուկի անհավասարաչափ և ճնշումային համակարգերում չկայունացած շարժումների ուսումնասիրությանը, հիդրոբաբանների կառուցվածքների մշակման հարցերին։
Երկեր
խմբագրել- Հիդրավլիկա, 2 վերամշակված հրատարակություն, Երևան, 1973։
- Հիդրավլիկա և աէրոդինամիկայի տարրեր, 3 լրացված և վերամշակված հրատարակություն, Երևան, 1988։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |