Վահրամ Արմենակի Տատրյան (1900, Չորում, Թուրքիա - 1948, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրող։

Վահրամ Տատրյան
Ծնվել է1900
ԾննդավայրՉորում, Թուրքիա
Վախճանվել է1948
Վախճանի վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
ԱշխատավայրԿավռօշ
Վահրամ Տատրյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Մեծ եղեռնի ժամանակ (1915) ընտանիքով աքսորվել է արաբական անապատներ։ 1919-1936 թվականներին ապրել է Կոստանդնուպոլսում, 1938 թվականից հաստատվել է Ֆրեզնոյում։ Ֆելիետոններով աշխատակցել է «Կավռոշ»-ին[1][2][3]։

Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Պատվո գողը կամ Պախար քյոր ամուսինը» (1926), «Բարև, տե՛ր պապա» (1930) կատակերգությունները, որոնց թեմատիկ առանցքը կազմող պոլսահայ կյանքը առավել բազմակողմանիորեն է արտացոլվել «Գաբիկի արկածները» (1947) պատմվածքների ու վիպակների ժողովածուում։ «Դեպի անապատ» (1945) հուշագրությունը ստեղծել է տարագրության տարիներին։ Նույն շրջանի դեպքերն են արտացոլված Տատրյանի «Սև հոգին» (1945) երկհատոր գրքում։ Նրա «Նելլի Պելլա»-ն (1946) պատկերում է ապականված հասարակական բարքերը Թուրքիայում, արծարծում հայապահպանության խնդիրը։ «Գորդյան հանգույց» (1949) և «Չավարտած համանվագը» (1952) խորագրերով գրքերն ընդգրկում են դետեկտիվ ու երգիծական վեպեր, «Հինգ թատերախաղեր և ցրված Էջեր» (1950) հատորյակը՝ թատերգություններ ու հրապարակախոսական հոդվածներ, «Զվարթ քրքիջներ» (1953) ժողովածուն՝ երգիծական պատմվածքներ[4]։

Երկեր խմբագրել

  • Պատւոյ գողը կամ Պախար քէօր ամուսինը, կատակերգութիւն երկու արար,Կ. Պոլիս, տպ. Յ. Ասատուրեան որդիք, 1926[5][6]
  • Իր անցեալը (Վէպ պոլսահայ կեանքէ), Ստամբուլ, Տպ. Արեւ, 1929[7]։
  • Վերջին ներկայացումը (Տրամ երեք արար եւ մէկ պատկեր), Պոլիս, Կիւթէմպէրկ, 1933[8]։
  • Դէպի անապատ (Փրցուած էջեր օրագրէս), Նիւ Եորք, տպ. Կոչնակ, 1945[9]։
  • Սեւ հոգին, (Եզրափակում), Նիւ Եորք, տպ. Կոչնակ, 1945[10]։
  • Քոյր Աննա (Նորավէպ պոլսահայ կեանքէն), Նիւ Եորք, տպ. Կոչնակ, 1946[11]։
  • Նելլի Պելլա (Նորավէպ պոլսահայ կեանքէ), Նիւ Եորք, տպ. Կոչնակ, 1946[12]։
  • Գաբիկի արկածները (Հարիւր եւ մէկ դրուագներ պոլսական կեանքէ), Ֆրէզնօ։ տպ. Ասպարէզ, 1947[13]։
  • Գորդեան հանգոյց (Գաղտնի ոստիկանական երեք պատմուածքներ), Պոստոն, տպ. Հայկ Յ. Թումայեան, 1949[14]։
  • Հինգ թատերախաղեր եւ ցրուած էջեր, Պոստոն, տպ. Հայկ Յ. Թումայեան, 1950[15][16]։
  • Չաւարտած համանուագը։ Արիւնոտ մատնահետքերը եւ Հրաբուխի վրայ (Գաղտնի ոստիկանական պատմուածքներ), Պոսթըն ։ տպ. Հայրենիք, 1952[17][18]։
  • Հետաքրքրական նօթեր, Պոսթըն, տպ. Հայրենիք, 1954[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Վահրամ Տատրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  3. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 730։
  4. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տատրեան , Վահրամ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  5. Տատրյան, Վահրամ (1926). Պատւոյ գողը կամ Պախար քէօր ամուսինը։ Կատակերգութիւն երկու արար. Կ. Պոլիս: տպ. Յ. Ասատուրեան որդիք.
  6. Տատրեան, Վահրամ (1926). Պատւոյ գողը կամ պախար քէօր ամուսինը։ Կատակերգութիւն 2 արար. տպ. Յ. Ասատուրեան որդիք.
  7. Տատրյան, Վահրամ (1946). Իր անցեալը։ Նորավէպ պոլսահայ կեանքէ. Նիւ Եորք: տպ. Կոչնակ.
  8. Տատրյան, Վահրամ (1933). Վերջին ներկայացումը։ Տրամ երեք արար եւ մէկ պատկեր. «Կիւթէմպէրկ». Պոլիս: Կիւթէմպէրկ.
  9. Տատրյան, Վահրամ (1945). Դէպի անապատ։ Փրցուած էջեր օրագրէս. Մատենաշար. Նիւ Եորք: տպ. Կոչնակ.
  10. Տատրյան, Վահրամ (1945). Սեւ հոգին։ Եզրափակում. Մատենաշար. Նիւ Եորք: տպ. Կոչնակ.
  11. Տատրյան, Վահրամ (1946). Քոյր Աննա։ Նորավէպ պոլսահայ կեանքէ. Նիւ Եորք: տպ. Կոչնակ.
  12. Տատրյան, Վահրամ (1946). Նելլի Պելլա։ Նորավէպ պոլսահայ կեանքէ. Նիւ Եորք: տպ. Կոչնակ.
  13. Տատրյան, Վահրամ (1947). Գաբիկի արկածները։ Հարիւր եւ մէկ դրուագներ պոլսական կեանքէ. Մատենաշար. Ֆրէզնօ: տպ. Ասպարեզ.
  14. Տատրյան, Վահրամ; Նուրիկեան, Բենիամին (1949). Գորդեան հանգոյց։ Գաղտնի ոստիկանական երեք պատմուածքներ. Մատենաշար. Պոստոն: տպ. Հայկ Յ. Թումայեան.
  15. Տատրյան, Վահրամ (1950). Հինգ թատերախաղեր եւ ցրուած էջեր. Մատենաշար. Պոստոն: տպ. Հայկ Յ. Թումայեան.
  16. Տատրեան, Վահրամ (1950). Հինգ Թատերախաղեր։ եւ Ցրուած էջեր. Տպագրութիւն Հայկ Յ. Թումայեան.
  17. Տատրյան, Վահրամ (1952). Չաւարտած համանուագը։ Արիւնոտ մատնահետքերը եւ Հրաբուխի վրայ։ (Գաղտնի ոստիկանական պատմուածքներ). Մատենաշար. Պոսթըն: տպ. Հայրենիք.
  18. Տատրեան, Վահրամ (1952). Չաւարտած համանուագը ; Արիւնոտ մատնահետքերը ; եւ Հրաբուխի վրայ։ գաղտնի ոստիկանական պատմուածքներ. Հաիրենիկ Պրեսս.
  19. Տատրյան, Վահրամ (1954). Հետաքրքրական նօթեր. Մատենաշար. Պոսթըն: The Hairenik press.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 604