Վահրամ Հաճյան
Վահրամ (Ժոզեֆ) Եսայու Հաճյան (փետրվարի 16, 1935, Yoğunoluk, Գարս, Օսմանիեի մարզ, Թուրքիա - մարտի 25, 2007, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), բանաստեղծ։
Վահրամ Հաճյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1935 |
Ծննդավայր | Yoğunoluk, Գարս, Օսմանիեի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մարտի 25, 2007 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1962) և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Վահրամ Հաճյան Վիքիքաղվածքում | |
Վահրամ Հաճյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Վահրամ Հաճյանը ծնվել է Սիրիայի Յողուն Օլուկ գյուղում, մեծացել է Բեյրութում։ 1961-1962 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում։
Հաճյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1950 թվականին, «Սուրիա» օրաթերթում։ Առաջին ժողովածուն հրատարակվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1957 թվականին «Բարձրունքներու կատարին» խորագրով[2]։ Լույս են տեսել Հաճյանի «Բարձունքներու կատարին» (1957), «Մեր երթը» (1959), «Ալ պանդուխտ չեմ» (1960), «Հալչող արծաթներ» (1970), «Խոսք ցասման և հիշատակի» (1981), «Ճակատագիր» (1989), «Արցունքի աստղեր» (1991) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծություններին բնորոշ են հայրենիքի, սիրո ու տառապանքի մոտիվները։
Երկեր խմբագրել
- Ալ պանդուխտ չեմ, բանաստեղծությունների ժողովածու, 1960։
- Հալչող արծաթներ, բանաստեղծությունների ժողովածու, 1970։
- Խօսք ցասման և յիշատակի, բանաստեղծությունների ժողովածու, 1981։
- Արցունքի աստղեր, բանաստեղծությունների ժողովածու, 1991։
- Տիեզերք, բանաստեղծությունների ժողովածու, 1999։
- Գնչուհին ճիշտ էր գուշակել։ մանրապատումներ։ 2000[3]։
- Ուրիշ միջոց չկար, բանաստեղծությունների ժողովածու, 2002։
- Իմ ընտրանին։ բանաստեղծություններ։ 2005, 474 էջ[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Վահրամ Հաճյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Վահրամ Հաճյան». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Հաճյան, Վահրամ (2000). Գնչուհին ճիշտ էր գուշակել։ մանրապատումներ. Վ. Հաջիան.
- ↑ Հաճյան, Վահրամ (2005). Իմ ընտրանին։ բանաստեղծություններ. Վ. Հաճյան.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Հաճյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Հաճյան» հոդվածին։ |