Վահրամ Ավետիսյան

հայ իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Դավիթի Ավետիսյան (հունվարի 9, 1978(1978-01-09), Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2014), պրոֆեսոր (2015)։ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։

Վահրամ Ավետիսյան
Ծնվել էհունվարի 9, 1978(1978-01-09) (46 տարեկան)
Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունիրավաբան
Ալմա մատերԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նաիրիի շրջանի Զովունի գյուղում 1978 թվականի հունվարի 9-ին։ 1994-1999 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1999-2001 թթ. սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում։

  • 2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը։
  • 2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին։
  • 2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցություն միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները և հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն։
  • 2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան քննարկմանը, Բեռլին, Գերմանիա։
  • 2015 թվականի օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա։
  • 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այցեր է կատարել Մայնհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններ, Գերմանիա[1]

Հիսունից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։

Պարգևներ խմբագրել

  • ԵՊՀ ոսկե հուշամեդալ, 2013
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակի» մեդալ, 2017 թ.

Երկեր խմբագրել

  • Հռոմեական մասնավոր իրավունք | Ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր. հեղինակային հրատ., 2015, 240 էջ
  • Կորպորատիվ իրավահահաբերությունների արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում (տնտեսական ընկերությունների օրինակով)|Մենագրություն, ԵՊՀ հրատ, Եր., 2013, 400 էջ
  • Հռոմեական մասնավոր իրավունք | Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 216 էջ։
  • Հռոմեական մասնավոր իրավունք | Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 416 էջ։
  • Гражданско-правовые и административные средства защиты личных неимущественных прав граждан | Ереван, Авторское издание, 2002, 208 ст.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վահրամ Դավիթի Ավետիսյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.