Վահնա գյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Վահնա գետի հովտում, Գեղուտ գետի մոտ։ Մտնում էր Խատորջրի գյուղախմբի մեջ։

Գյուղ
Վահնա գյուղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներՎահնա, Վահնա թաղ, Վահնաձոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Ըստ ավանդության այստեղ որոշ ժամանակ ապրել է V դարի հայ ազատագրական առաջնորդ, սպարապետ Վահան Մամիկոնյանը։

Գյուղն ավերվել է, բնակիչները կոտորվել կամ տարագրվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Հայերի կրած նյութական կորուստները հաշվվում է 50375 օսմանյան լիրա։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Վահնան ուներ եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 738

Աղբյուրներ

խմբագրել