Վահե Հովհաննիսյան (քաղաքական գործիչ, բժիշկ)

(Վերահղված է Վահե Հովհաննիսյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Վահե Լավրենտիի Հովհաննիսյան (հունիսի 10, 1974(1974-06-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ հոգեբույժ, բժիշկ[2]։

Վահե Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ պատգամավոր
2007 - 2008
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ պատգամավոր
2012 - մինչ օրս
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ հոգեբույժ
Ազգություն հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1974, հունիսի 10
Ծննդավայր Հայաստան Հայաստան, Երևան
Քաղաքացիություն  Հայաստան

2012-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ձախակողմյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Կենսագրություն

խմբագրել

Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 10-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթություն ստանալուց հետո 1997 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետը, իսկ 1999 թվականին՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան՝ ստանալով հոգեբույժի որակավորում։

1999 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում և 2001 թվականին ավարտել ծառայությունը։ Բանակից վերադառնալուց մեկ տարի անց՝ 2002 թվականին, դարձել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը։ 2009-2012 թվականներին եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի տնօրենը։

Ղեկավարել է «Հստակ քայլեր տարածաշրջանային անվտանգության ճանապարհին», «Նոր հարևաններ» տարածաշրջանային նախագծերը։

2007-2008 թվականներին Վահե Հովհաննիսյանը եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ։

2009 թվականին համալրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության շարքերը։ Որպես անկուսակցական 2008 թվականի մայիսին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Վահե Հովհաննիսյանը Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների և երկու գիրք-ժողովածուի հեղինակ է։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://pace.coe.int/en/members/6021
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.