Վահե Գազան
հայ նկարիչ
Վահե Գազան (1912, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ նկարիչ։
Վահե Գազան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Վախճանվել է | անհայտ է |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ստացել է նախնական և մասնագիտական կրթությունը, սովորել զարդարվեստի ֆրանսիական ազգային վարժարանում։ Ուսման ընթացքն ավարտելուց հետո աշխատել է նկարչական տարբեր արհեստանոցներում։ Մասնակցել է Փարիզում կազմակերպված ցուցահանդեսներին։ Որպես զարդանկարիչ և գրաֆիկ աշխատակցել է ֆրանսիական մի քանի պարբերականների։ Նկարազարդել է նաև «Սասունցի Դավիթ» էպոսը[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 213