Վահան Տերյանի դիմաքանդակը


Վահան Տերյանի դիմաքանդակը, Հակոբ Գյուրջյանի` Մոսկվայում արված դիմաքանդակներից։ Դիմաքանդակը ինչ-որ պատճառով մնացել է գիպսի մեջ և թվում է անավարտ։ Գյուրջյանը նրան քանդակել է այն ժամանակ, երբ Տերյանը ծանր հիվանդությունից հյուծված էր։

Վահան Տերյանի դիմաքանդակը
տեսակքանդակ
տարի1919-1920 թթ.
բարձրություն43,5
լայնություն28
ստեղծման վայրՄոսկվա
ստեղծման երկիրՌուսաստան
նյութգիպս

Նկարագրություն

խմբագրել

Դիմաքանդակը հոգեբանական է։ Դիտողը հաղորդակից է դառնում ծանր հիվանդության հետևանքով գրողի հոգում բուն դրած մղձավանջին։ Բանաստեղծի վերին աստիճանի ընկճված տրամադրությունը արտացոլված է նրա հուսահատ, խորը ընկած աչքերում, որոնցում երբեմնի կայծկլտացող կրակը հանգել էր։ Նրա գլխահակ կեցվածքը, լռության կարոտ սեղմած շրթունքները, ոսկրացած, վտիտ դիմագծերը, ահազանգում են պոետի մոտալուտ և ողբերգական մայրամուտը։

Մշակման տեխնիկա

խմբագրել

Քանդակում նվազել է Գյուրջյանի նախորդ գործերի մշակման փափկությունը։ Դիմագծերն ունեն ռելյեֆային բազմազանություն, ձևերի անցումների ճկունություն, որոնք կարող էին աշխուժություն հաղորդել կերպարին։ Գյուրջյանի ստեղծած կերպարում ավելի ուժեղ է արտահայտված պոետի հիվանդոտ տրամադրությունը, քան նրա քնարական նուրբ զեղումներով զգայուն ներաշխարհը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ե․ Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987

Արտաքին հղումնեի

խմբագրել