Վահան Սաղաթելյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Սաղաթելյան (մարտի 25, 1952(1952-03-25), Դամալա), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1988

Վահան Սաղաթելյան
Ծնվել է1952 մարտի 25
ԾննդավայրԴամալա
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1975)
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Վահան Սաղաթելյանը ծնվել է 1952 թվականին, Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1975-1989 թվականներին եղել է Ատոմակայանների շահագործման ՀամԳՀԻ Երևանի մասնաճյուղի գիտաշխատող։ 1998-2003 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ լրատվության ու քարոզչության վարչությունում, 2003 թվականից՝ «Ջավախք» հայրենակցական միության «Ասպնջակ» (2006 թվականից՝ «Հայրենիք») պաշտոնաթերթում՝ որպես խմբագիր։

Հեղինակել է «Տոհմի կանաչ ծառը» (1988), «Արնախաչ» (1994), «Կարմիր մայրամուտ» (2004), «Ու կյանքը ձգվում է մահվան միջով» (2004) պատմվածքների ժողովածուները[1][2]։

Նրա սցենարներով նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։

Պարգևներ

խմբագրել
  • «Երեք վիպակ» գրքի համար արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի, 2011
  • «Կարմիր մայրամուտ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2004
  • Տասներկու պատմվածք, Երևան, 2010։
  • Ու կյանքը ձգվում է մահվան միջով, Երևան։
  • Կարմիր մայրամուտ, Երևան, 2004։
  • Արնախաչ, Երևան, 1994։
  • Տոհմի կանաչ ծառը, Երևան, 1988։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վահան Սաղաթելյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Վահան Սաղաթելյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում