Վահան Հենրիկի Մելիքյան (ապրիլի 11, 1961, Հայաստան, Երևան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ։

Վահան Մելիքյան
Պատկեր:Վահան Մելիքյան.jpg
Ծնվել է1961 ապրիլի 11
Հայաստան Հայաստան, Երևան
Մահացել է
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Վահան Հենրիկի Մելիքյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 11-ին Երևանում։ 1978-1980 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետում։ 1980 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1984 թվականին։ 1984-1987 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1984 թվականից Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է պատմություն։ 1989 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, 1991 թվականին՝ դոցենտի։ 2012 թվականին արժանացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1990-ից 2009 թվականներին ԵՊԲՀ պատմության, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, դասախոս

1993-1994 թվականներին ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Պատմության և տնտեսագիտության բաժանմունքի գիտական քարտուղար

1994-1995 թվականներին ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Հումանիտար գիտությունների բաժանմունքի պրոբլեմային գիտական խմբերի գիտական քարտուղար

2002-2013 թվականներին Հայ-ռուսական (Սլավոնական)համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

2010-2011 թվականներին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան

2013 թվականիից առ այսօր ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչն է

1988 թվականից առ այսօր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, առաջատար գիտաշխատող։

Գիտական գործունեություն խմբագրել

70 գիտական հոդվածների, փաստաթղթերի ժողովածուների, 4 մենագրությունների հեղինակ է։

*1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը, Երևան, 1997 թ., 320 էջ:

* Արևմտահայերի համագումարները և Հայկական հարցի փուլերը, 1917-1923 թվականներին, Երևան, 2007 թ., 77 էջ:

* Հայության ինքնակազմակերպման խնդիրը և արևմտահայերի 3-րդ համագումարի անհրաժեշտությունը, Երևան, 2010 թ., 118 էջ:

* Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը (1917 թվականի նոյեմբեր–1918 թվականի փետրվար), Երևան, 2010 թ., 263 էջ:

Հասարակական գործունեություն խմբագրել

2006 թվականից առ այսօր Արևմտահայերի 3-րդ համագումարի հրավիրման միջազգային կազմակերպական կոմիտեի նախաձեռնող և հիմնադիր անդամ, Արևմտահայերի ազգային խորհրդի անդամ

Այդ գործունեության շրջանակներում մասնակցել է գիտական կոնֆերանսների և սեմինարների Փարիզում (Սևր, Ֆրանսիա), Մոնտրյոյում (Շվեյցարիա), Լոս-Անջելեսում, Նյու-Յորքում (ԱՄՆ), Երևանում (ՀՀ), Բեյրութում (Լիբանան), Ստամբուլում (Թուրքիա)

2011 թ. Արևմտահայերի ազգային խորհրդի անդամ, «Արևմտահայոց ազգային գումար» միջազգային կազմակերպություն (գրանցվել է ՄԱԿ-ի Ecosoc-ի ենթահանձնաժողովում որպես խորհրդակցական անդամ), դեկտեմբեր 2011թ., Սևր, Փարիզ

«Սեր և խաչքարեր»[1][2] (Երևան, 1999 թ.), «Անին առագաստ մեր քարե ծովին»[3] (Երևան, 2011 թ., 48 էջ) բանաստեղծությունների ժողովածուների հեղինակն է։

2019 թվականին հրատարակվել է «Էրզրումի պաշտպանությունը և անկման պատճառները» աշխատությունը[4]։

Միջազգային գիտաժողովների մասնակցություն խմբագրել

Սոֆիա, Բուլղարիա, մարտ 2005 թ.

Թեհրան, Իրան, ապրիլ 2005 թ.

Նիկոսիա, Կիպրոս, ապրիլ 2008 թ.

Նիժնի Նովգորոդ, ՌԴ, ապրիլ 2011 թ.

Ստավրոպոլ, ՌԴ, մարտ 2016 թ.

Մոսկվա, ՌԴ, մարտ 2017 թ.

Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, հունիս 2017

Բազմիցս ելույթ է ունեցել ՀՀ հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ` գիտական և հրապարակախոսական բնույթի ելույթներով։ Նրան նվիրվել է հեռուստահաղորդում (Հ2, 2002 թ.):

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Անձնական տվյալներ խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 տղա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեր և խաչքարեր».
  2. «Վահան Մելիքյան ։ Բանաստեղծություններ». Gisher (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Անին առագաստ մեր քարե ծովին».
  4. «ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ». academhistory.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.