Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան

Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան, իննամյա երկսեռ միջնակարգ վարժարան։ Ունի նաև մանկապարտեզի բաժին։

Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1951
Անվանված էՎահան Թեքեյան
ՏնօրենԱզատուհի Գայսերլյան
Աշակերտներ188
Դասարաններիննամյա
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
ՀասցեԲուրջ Համարի շրջանի Սանջակ թաղամաս

ՀիմնումըԽմբագրել

Հիմնվել է 1951 թ.-ին՝ ՌԱԿ «Պայքար» ակումբի և Թեքեյան մշակութային միության ջանքերով։ Ներկայումս Թեքեյան մշակութային միության սեփականությունն է։

Շենքային պայմաններԽմբագրել

Առաջին շրջանում իբրև նախակրթարան գործել է Բուրջ Համարի շրջանի Սանջակ թաղամասում իրարից հեռու գտնվող, վարձված հինգ տարբեր շենքերում։ Բուրջ Համուդի Վահան Թեքեյան վարժարանի շենքը 1965 թ.-ին օժտվել է նոր, սեփական շենքով։ 1951-1977 թթ.-ին ավել է 1132 շրջանավարտ։ 1973-1974 թթ.-ին ունեցել է 885 աշակերտ։

Քաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներինԽմբագրել

Քաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներին աշակերտության թիվը նվազել է։ 1991 թ.-ին ունեցել է նաև միջնակարգ բաժին։ 2002 թ.-ին աշակերտության թիվը 188 էր։ Դպրոցին կից գործում են «Արմենական արիական շարժման» սկաուտները։ Տնօրենն է Ազատուհի Գայսերլյանը (1998 թ.-ից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։