Վահագն Սարգսյան
Վահագն Մկրտչի Սարգսյան (ապրիլի 30, 1962), հայ հրատարակիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1990 թվական)։ Մկրտիչ Սարգսյանի որդին, Դավիթ Սարգսյանի եղբայրը։
Վահագն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1962 (62 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1984) |
Կոչում | բանասիրական գիտությունների թեկնածու |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու[1] |
Մասնագիտություն | հրատարակիչ և գրականագետ |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան[2] և «Հայաստան» հրատարակչություն |
Ծնողներ | հայր՝ Մկրտիչ Սարգսյան |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
Կենսագրություն
խմբագրել1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1984–1991 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1988–1990 թվականներին և 1998 թվականից՝ տնօրեն, 1991–1998 թվականներին՝ Հայաստանի Կառավարության տեղեկատվության վարչության գլխավոր խմբագիր։
1992 թվականին հիմնադրել է «Գիր գրոց» հրատարակչությունը (գործել է մինչև 1998 թվականը), 2000 թվականին՝ «Գրական հայրենիք» թերթը։ 2000 թվականին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմնադրել և վարում է «Հրատարակչական գործ» դասընթացը։
Լույս է տեսել Սարգսյանի «Քաջ Նազարի գրական հետագիծը» (1991 թվական) աշխատությունը։
2021 թվականի հոկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նշանակվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում։
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգիր, 2022[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
- ↑ https://www.yerkir.am/news/view/252659.html?msclkid=5f20d561cef311ecadc2971236e66d27
- ↑ «Գրականության և արվեստի թանգարանի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով». www.1lurer.am. 2022 թ․ մայիսի 3. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |