Վալտեր Ագերե
Վալտեր Ագերե (իսպ.՝ Wálter Aguerre, ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, որը ելույթ է ունեցել կիսապաշտանի դիրքում։ 1956-1968 թվականների իր ողջ խաղային կարիերան անցկացրել է «Պենյարոլ»-ի կազմում։ Ուրուգվայի բազմակի չեմպիոն, Լիբերտադորեսի և Միջցամաքային գավաթների դափնեկիր։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1941 (83 տարեկան) կամ դեկտեմբերի 4, 1935 (89 տարեկան) | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՎալտեր Ագերեն ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 4-ին Ուրուգվայ ում, ըստ այլ տվյալների՝ 1941 թվականի մարտի 13-ին[1]։ Համարվում է «Պենյարոլի» սան։ «Աուրիննեգրոս»-ի հիմնական կազմում հանդես է եկել 1958-ից մինչև 1968 թվական։ Այդ ընթացքում Ագերեն 6 անգամ հաղթել է Ուրուգվայի առաջնությունում, այդ թվում՝ նա եղել է լեգենդար կազմի անդամը, որը 1958-1962 թվականները 5 անգամ անընդմեջ տիտղոս է նվաճել։
Ագերեն նաև Լիբերտադորեսի գավաթի առաջին երկու խաղարկություններում՝ 1960 և 1961 թվականներին, ամուր խաղացող էր։ Նա առանց փոխարինման է անցկացրել այդ մրցաշարերում բոլոր 13 հանդիպումները, որոնք հաղթել է ուրուգվայական ակումբը[2]։ Մասնակցել է նաև Միջմայրցամաքային գավաթի երկու խաղարկություններին։ Առաջինի ժամանակ «Պենյարոլ»–ը պարտվել է Մադրիդի «Ռեալ»–ին[3], իսկ 1961 թվականին Ագերեն օգնել է «կարբոներոսին» հաղթել «Բենֆիկա»–ին և դառնալ հարավամերիկյան գավաթակիր[4]։
1964-1966 թվականներին Ագերեն «Պենյարոլ»-ի ֆուտբոլային կազմում չի եղել, 1967 թվականին վերադարձել է թիմ՝ նվաճելով Ուրուգվայի չեմպիոնի իր վեցերորդ տիտղոսը[5]։
Տիտղոսներ և ձեռքբերումներ
խմբագրել- Ուրուգվայի ֆուտբոլի առաջնություն (6)։ 1958, 1959, 1960, 1961, 1962, 1967
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր (2)։ 1960, 1961
- Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից՝ 1962
- Միջցամաքային գավաթի դափնեկիր 1961։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Intercontinental Cup 1960». linguasport.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Martín Tabeira (2015 թ․ նոյեմբերի 10). «Peñarol in Copa Libertadores 1960-1969» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Osvaldo José Gorgazzi (1999 թ․ ապրիլի 14). «Intercontinental Club Cup 1960» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Osvaldo José Gorgazzi (1999 թ․ ապրիլի 14). «Intercontinental Club Cup 1961» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Planteles Históricos». CampeonDelSiglo.com (իսպաներեն). 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.