Վալոնիայի թագավորական օպերա

օպերային թատրոն Բելգիայում

«Վալոնիայի թագավորական օպերա» (ֆր.՝ Opéra royal de Wallonie), օպերային թատրոն Լիեժում, Բելգիայի ամենամեծ օպերային թատրոններից մեկն է` Ֆլամանդական օպերայի և Լա Մոնեի հետ միասին։ Օպերային թատերախումբը գոյություն ունի 1967 թվականից և զբաղեցնում է Լիեժի կենտրոնում, Օպերայի հրապարակում գտնվող Արքայական թատրոնի շենքը։ Հանդիսասրահն ունի 1041 տեղ։

Picto infobox masks.png
Վալոնիայի թագավորական օպերա
Liege Opera royal de Wallonie.jpg
Տեսակօպերայիн թատրոն
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա
Գտնվելու վայրըԼիեժ
Հիմնադրման ամսաթիվ1967
Կայքoperaliege.be
Opéra Royal de Wallonie Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Լիեժի թատրոն, Ժակ Պիեռ Գուտգեբեյրի փորագրանկարը, 1827

Արքայական թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Օգյուստ Դյուկերի նախագծով։ Առաջին քարը դրվել է 1818 թվականի հուլիսի 1-ին, դերասանուհի մադմուազել Մարսի կողմից։ Որպես շինանյութ օգտագործվել են 1789 թվականի Լիեժի հեղափոխության ժամանակ ավերված միջնադարյան Սուրբ Լամբերտի տաճարի պահպանված մասերը։ Թատրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1820 թվականի նոյեմբերի 4-ին։ 1842 թվականին շենքի առջև կանգնեցվել է կոմպոզիտոր Գրետրի Անդրեի արձանը` պատրաստված քանդակագործ Գիյոմ Գեֆի կողմից, որի հիմքում թաղվել է Լիեժում ծնված կոմպոզիտորի սիրտը։ 1854 թվականին թատրոնի շենքը դարձել է քաղաքի սեփականությունը։ 1861 թվականին այն նշանակի վերակառուցման է ենթարկվել. ճարտարապետ Ժյուլիեն Էտիեն Ռեմոնի նախագիծը ծրագրում էր երկարացնել ու լայնացնել շինությունը։ Միևնույն ժամանակ, հանդիսասրահի նստատեղերի թիվը 1066-ից դարձել է 1554, պատշգամբներում հայտնվել են նստարաններ, որպեսզի հանդիսատեսը ներկայացման ժամանակ կարողանար նստել, իսկ դահլիճի նոր կլասիցիզմի ոճով ձևավորումը փոխարինվել է նորով։ 1887 թվականին շենքում անց է կացվել էլեկտրականություն։

 
Թատրոնի առաստաղը

Թատրոնը մեծապես տուժել է Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ քաղաքը գրավվել է գերմանական ուժերի կողմից։ Տարածքն օգտագործվել է ռազմական կարիքների համար, այստեղ եղել է զինվորների հանրակացարան։ Ներկայացումները վերսկսվել են 1919 թվականի հոկտեմբերից։ 1930 թվականին քաղաքում Համաշխարհային ցոցւահանդեսի անցկացման հետ շենքի ճակատային մասում հայտնվում են քանդակագործ Օսկար Բերխմանի քանդակներից։ 1967 թվականից սկսած շենքում գործում է Վալոնիայի թագավորական օպերայի թատերախումբը։

ՎերակառուցումԽմբագրել

Երեք տարվա ընթացքում (2009 թվական, մարտ-2012 թվական, սեպտեմբեր) թատրոնը վերանորոգման փուլում է եղել։ Վերանորոգման ընթացքում ընդլայնվել է հանդիսասրահը, վերանորոգվել է ճակատային մասն ու ներքին տարածքը, փոխվել է հնչյունային տեխնիկան[1]։ Սկսած 2009 թվականից հիմնական բեմական մասը դարձել է «Օպերայի տունը», վրանային ճամբար բաց երկնքի տակ, որում կար ներկայացման համար անհրաժեշտ ամեն ինչ. բեմ, հանդիսասրահ 1136 հոգու համար, գրասենյակային և տեխնիկական տարածքներ[2]։ Թատրոնի վերանորոգված շենքի բացումը կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին, այդ օրը կայացել է Սեզար Ֆրանկի «Սդրադելա» (1841) օպերայի առաջնախաղը։

 
Արքայական օպերայի շենքն ու Անդրե Գրետրիի արձանը, 2013 թվական

ԽաղացանկԽմբագրել

Խաղացանկում ներկայացված են իտալացի (Վերդի, Ռոսինի, Դոնիցետի), գերմանացի (Վագներ) և ֆրանսիացի (Ֆրանկ) կոմպոզիտորների օպերաները։ Թատրոնի տնօրեն Ստեֆանո Մացոնի դի Պրալաֆերը փորձել է միջազգային կապեր զարգացնել այլ օպերային թատրոնների հետ, սկսած 2007 թվականից Լիեժում հանդես են եկել Էլինա Գարանչան, Խոսե Կուրան, Խուան Դիեգո Ֆլորեսը և Ռուջերո Ռայմոնդին։ Օպերաներից ու համերգներից բացի թատրոնում անց են կացվում խորհրդաժողովներ ու կինոդիտումներ։

ԳրականությունԽմբագրել

  • Frédéric Marchesani Le Théâtre de Liège. Du Théâtre royal à l'Opéra royal de Wallonie. — Namur: IPW, 2012. — 304 с. — ISBN 978-2-87522-086-8
  • Jules Martiny Histoire du Théâtre de Liège, depuis son origine jusqu'à nos jours. — Liège: Vaillant-Carmanne, 1887. — 596 с.
  • Philippe Vendrix La genèse d'un opéra. Le Théâtre de Liège en 1820. — Liège: Société liégeoise de Musicologie, 1995. — 151 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ««Королевская Опера Валлонии»» (eng)։ Riva. Audivisual solutions։ Վերցված է 2014-05-19 
  2. Vincianne D'Anna։ «« Реконструкция Льежской Оперы»» (ֆրանսերեն)։ Culture l'Université de Liège։ Վերցված է 2009-09 

Արտաքին հղումներԽմբագրել