Վալերի Ռեդկոզուբով (ռուս.՝ Вале́рий Анато́льевич Редкозу́бов, հուլիսի 20, 1972(1972-07-20), Գուկովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լեռնադահուկորդ։ Սոչիում կայացած պարալիմպիկ խաղերի մասնակից և կրկնակի չեմպիոն։ Աշխարհի գավաթի հաղթող։ Ռուսաստանի բազմակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (մարտի 14, 2014 թ.):

Վալերի Ռեդկոզուբով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 20, 1972(1972-07-20) (52 տարեկան)
Ծննդավայր՝Գուկովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Երբ Վալերի Ռեդկոզուբովը երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Նորիլսկ, որտեղ հայրն աշխատում էր հանքում, մայրը` ճաշարանի վարիչ էր[1]։ Նոր տան պատուհաններից երևում էր լեռը, որտեղ սահում էին դահուկորդները, ինչն ազդեց Վալերիի սպորտային ընտրության վրա, և 1982 թվականից սկսած Վալերի Ռեդկոզուբովը սկսեց զբաղվել լեռնադահուկային սպորտով՝ գրանցվելով դահուկային սպորտի բաժնում[2][3]։

Դպրոցից ավարտելուց և բանակում ծառայությունից հետո Վալերի Ռեդկոզուբովն աշխատել է հանքավայրում նախ որպես փականագործ, զոդող բանվոր, ապա՝ իսկ հետո որպես հորատող բանվոր։ Երբ նա 31 տարեկան էր, հանքում տեղի ունեցավ պայթյուն։ Պայթյունի ալիքը ծածկել է Վալերիին, նա կորցրել է իր աջ աչքը։ Դա տեղի է ունեցել 2003 թվականի ապրիլին, Վալերիի հարսանիքից վեց ամիս առաջ, բայց հարսնացուն չի հրաժարվել իր ընտրությունից…[1][3]:

Վթարի հետևանքով Վալերի Ռեդկոզուբովը ստացել է հաշմանդամություն (առաջին խումբ, երրորդ աստիճան)[4]։ Չնայած հուսահատվածությանը, Ռեդկոզուբովը չցանկացավ հրաժարվել մանկության սպորտաձևից. «Խոհուն միտքն ասում էր, որ պետք է առաջ շարժվել, այդ դեպքում ես կապրեմ, հակառակ դեպքում ես ինքս ինձ կուտեմ»[3]։ 2007 թվականից սկսեց զբաղվել պարալիմպիկ սպորտով։ Մարզիչներ են՝ Վյաչեսլավ Մոլոդցովը (անձնական մարզիչ), Ալեքսանդր Նազարով (հավաքականի մարզիչ)[2][5]։

Վալերի Ռեդկոզուբովիn հաջողություն են բերել 2014 թվականին Սոչիում անցկացված XI ձմեռային պարալիմպիկ խաղերը (եղել է բացման արարողության դրոշակակիր[5][6])՝ նվաճել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալներ[2]։

Վալերի Ռեդկոզուբովի կարգախոսն է[2][4][5]՝

  Պետք է փորձել մտածել կյանքի առաջարկող շրջանակներից դուրս։  

2015 թվականի մարտի 22-ին Վալերի Ռեդկոզուբովը Կրասնոյարսկում վարպետության դաս է անցկացրել տեսողական շտկումներով հիմնարկների աշակերտների, ինչպես նաև հետաքրքրված այլ անձանց համար։ Նա հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորեցրել է սահել։ Չեմպիոնի խոսքով, այդ զբաղմունքվ նա փորձել է ոգեշնչել երիտասարդ սերնդին[7]։

Սպորտային նվաճումներ

խմբագրել

Պարալիմպիկ խաղեր

խմբագրել
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014 թ.) - Դահուկավազք ձմեռային պարալիմպիկ խաղերում, 2014, սլալոմ (տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների շրջանում)
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014 թ.) - Դահուկավազք ձմեռային պարալիմպիկ խաղերում, 2014, սուպերկոմբինացիա (տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների շրջանում)
  •   Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014 թ.) - Դահուկավազք ձմեռային պարալիմպիկ խաղերում, 2014, գեր սլալոմ (տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների շրջանում)

Պարգևներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդի, 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերում ունեցած նվաճումների համար[8][9]

Ընտանիք

խմբագրել

2003 թվականին Վալերի Ռեդկոզուբովն ամուսնացել է։ Կինը՝ Էլինան, սպորտային խանութի վաճառող է[1][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Алексеева, Анна. ««Я живу как моряк!»». // Сайт газеты «Наш Красноярский край. 31.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Redkozubov Valery. Athlete Bio». // Website of the International Paralympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Говорите, не наши? Виды спорта, где сворачивают горы и орудуют камнями // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 36. (Ստուգված է 4 Հունիսի 2016)
  4. 4,0 4,1 «Редкозубов Валерий Анатольевич». // Интернет-портал Sportbox.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 Горбовская, Елизавета.  «Редкозубов Валерий Анатольевич». // Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  6. «Знаменосец сборной России завоевал второе золото». // Интернет-портал Sportbox.ru. 14.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  7. Паралимпийцы-чемпионы научили школьников кататься на лыжах
  8. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  9. «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации». // Официальный сайт Президента России. 17.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել