Վալերի Նեստերուշկին (ռուս.՝ Вале́рий Миха́йлович Нестеру́шкин, ապրիլի 28, 1949(1949-04-28)), ռուս դիվանագետ։

Վալերի Նեստերուշկին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 28, 1949(1949-04-28) (74 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1992 թվականից մինչև 1997 թվականը Լատվիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1997-ից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի մայիսի 5-ից մինչև 2004 թվականի փետրվարի 12-ը Մավրիկիոսի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2004 թվականից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան, Մերձդնեստրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ։
  • 2010 թվականի ապրիլի 19-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 6-ը Սենեգալում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2010 թվականի հունիսի 16-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 6-ը Գամբիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հուլիսի 2)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի հուլիսի 14)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 05.05.1999 г. № 555 "О назначении Нестерушкина В.М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Маврикий"
  2. Указ Президента Российской Федерации от 12.02.2004 г. № 188 "О Нестерушкине В.М."
  3. Указ Президента Российской Федерации от 19.04.2010 г. № 470 "О назначении Нестерушкина В.М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Сенегал"
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 06.08.2014 г. № 553 "О Нестерушкине В.М."
  5. Указ Президента Российской Федерации от 16.06.2010 г. № 737 "О назначении Нестерушкина В.М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гамбии по совместительству"
  6. Указ Президента Российской Федерации от 02.07.1992 г. № 740 "О присвоении Нестерушкину В. М. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
  7. Указ Президента Российской Федерации от 15.01.2002 г. № 55 "О присвоении дипломатических рангов"
  8. Указ Президента Российской Федерации от 14.07.2009 г. № 805 "О присвоении Нестерушкину В.М. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ խմբագրել