Վալերի Մասադյան

հայ կինոռեժիսոր, դերասան

Վալերի Մասադյան (ֆր.՝ Valérie Massadian, 1972), հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ։

Վալերի Մասադյան
ֆր.՝ Valérie Massadian
Ծնվել է1972
ԾննդավայրՖրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Մասադյանը ծնվել է ֆրանսիայում հայկական ընտանիքում[1]։ Նրա հայրը՝ Ժակ Մասադյանը եղել է «Actuel[fr]» թերթի և «Ռադիո Նովա»֊ի հիմնադիրներից մեկը։ Մինչ նա կհայտնվեր ֆիլմում նա եղել է դիզայներ, լուսանկարիչ և խմբագիր։ 2009 թվականին նա խաղացել է կարճամետաժ «Փախստական» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Էլենի կերպարում։ Մեկ տարի անց նա խաղացել է «Չինաստան» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Վալերիի կերպարում։ 2011 թվականին նա նկարահանում է «Նանա» ֆիլմը, դա իր առաջին ռեժիսորական ֆիլմն է, որը դարձավ այդ թվականի դեբյուտային ֆիլմերից մեկը[2]։ Հենց այդ թվականին նկարահանվեց կարճամետրժա «Նանա» ֆիլմը։ 2011֊2012 թվականներին «Նանա» ֆիլմը մասնակցեց միջազգային կինոփառատոնների շարքի և ստացավ անվանակարգեր և մրցանակներ։ Լոկառնո կինփառատոնին ֆիլմը հաղթեց լավագույն դեբյուտ անվանակարգում[3]։ Երևանյան «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնին ֆիլմը «Հայկական պանորամա» անվանակարգում ստացավ արծաթե ծիրան։

15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ 2018 թվականի հուլիսի 10-ին Մասադյանի «Միլա» ֆիլմը ցուցադրվել է «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրի շրջանակում[4]։

 
Հանդիպում Վալերի Մասադյանի հետ ՀԲԸՄ-ում, Երևան

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսորական աշխատանքներ
Սցենարներ
Դերեր
  • 2010Էլեն («Փախստականներ»)
  • 2009Վալերի («Չինաստան»)

Մրցանականեր խմբագրել

«Նանա» ֆիլմի համար
  • 2012 — Երևանյան «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնին ֆիլմը «Հայկական պանորամա» անվանակարգում ստացավ արծաթե ծիրան
  • 2011 — Լոկարնոյի միջազգային կինոփառատոնին լավագույն դեբյուտ անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Со второй попытки Сергей Лозница победил на кинофестивале в Армении». gazeta.ua. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  2. Craig Hubert. «The Children's Hour: Valérie Massadian on 'Nana'». interviewmagazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  3. Eric J. Lyman (2011-0813). «Locarno Film Festival: Argentina's 'Back to Stay' Takes the Top Prize». The Hollywood reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  4. Ֆրանսահայ ռեժիսոր. «Այսօր ավելի շատ հայ եմ զգում, քան ֆրանսիացի»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Մասադյան» հոդվածին։