Վալերի Բրյուսովին

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Վալերի Բրյուսովին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ հավանաբար գրված 1916 թվականին[1]։

Վալերի Բրյուսովին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1916
ՀրատարակչությունԳրական թերթ
Հրատարակվել է1940
ՎիքիդարանՎալերի Բրյուսովին

Պատմություն խմբագրել

Այս բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանը հավանաբար գրել է 1916 թվականի հունվարի 12-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, երբ Վալերի Բրյուսովը այցելել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիս, իսկ հետո նաև Երևան ու այնտեղ դասախոսություններ կարդացել հայ բանաստեղծության մասին։ Հենց դրանից ոգեշնչված էլ Թումանյանը գրել է այս բանաստեղծությունը[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 74) պահվում է մեկ ինքնագիր[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1940 թվականին «Գրական թերթ» պարբերականում (№ 18), ապա 1940-1959 թվականնեիրն Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 526)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 632.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վալերի Բրյուսովին