Վալերիա Սպարտակի Նարբիկովա (ռուս.՝ Вале́рия Спарта́ковна На́рбикова, ծնվ.՝ 24 փետրվարի, 1958, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, գեղանկարիչ։

Վալերիա Սպարտակի Նարբիկովա
ռուս.՝ Вале́рия Спарта́ковна На́рбикова
Ծնվել էփետրվարի 24, 1958 (66 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 9, 2024(2024-11-09)[1] (66 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր, գեղանկարիչ
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ՊարգևներՎլադիմիր Նաբոկովի անվան մրցանակի (1995, 1996)

Կենսագրություն

խմբագրել

Վալերիա Նարբիկովան ծնվել է 1958 թվականի փետրվարի 24-ին Մոսկվայում։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։

Վալերիա Նարբիկովայի մի քանի ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են 1978 թվականին «Քնարերգության օր» (ռուս.՝ «День поэзии») ալմանախում։ Որպես արձակագիր իր ստեղծագործությունները պարբերաբար տպագրել է 1988 թվականից։ Վալերիա Նարբիկովի ստեղծագործությունները տպագրվել են «Դրոշ» (ռուս.՝ «Знамя»), «Աղեղնավոր» (ռուս.՝ «Стрелец»), «Крещатик», «Երիտասարդություն» (ռուս.՝ «Юность» և այլ ամսագրերում։ Նրա վեց գրքեր լույս են տեսել Ռուսաստանում, իսկ հինգը (թարգմանված) Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում ու Չեխոսլովակիայում։

Վալերիա Նարբիկովան ամուսնացած է եղել հրատարակիչ Ալեքսանդր Գլեզերի հետ։ Վերջինս 2003 թվականին իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ պատրաստվում է իր «Стрелец» ամսագրում հրատարակել իր նախկին կնոջ վերջին գիրքը, որ Ռուսաստանում ոչ ոք չի ուզում հրատարակել նրանում առկա հայհոյանքների ու էրոտիկ տեսարանների պատճառով[2]։

Վալերիա Նարբիկովան Մոսկվայի գրողների միության և Ռուսաստանի ՊԵՆ-ակումբի (1995 թվականի փետրվարին դուրս է եկել ՊԵՆ-ակումբի գործադիր կոմիտեից այն բանից հետո, երբ ակումբը մերժել է իր շարքերն ընդունել նրա ամուսնուն՝ Ալեքսանդր Գլեզերին), ինչպես նաև «Юность» և «Журнал ПОэтов» (1995) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է։ Ալեքսանդր Գլեզերի «Стрелец» ամսագրի կողմից արժանացել է Վլադիմիր Նաբոկովի անվան մրցանակի (1995, 1996)։

Զբաղվում է նաև գեղանկարչությամբ։ Իր աշխատանքերը ցուցահանդեսներում ներառվում են 1997 թվականից սկսած։

2017 թվականին արժանացել է «ЛиФФт» միջազգային փառատոնի արծաթե մեդալ (2017)[3]։

Մատենագրություն

խմբագրել
  1. План первого лица. И второго. 1989;
  2. Равновесие света дневных и ночных звезд. Повесть. — М.։ Всесоюзный молодежный книжный центр, 1990. — 205 с.
  3. Ад как да — да как ад. 1991;
  4. Около эколо… Повести. — М.։ Exlibris; Издательство советско-британского СП «Слово», 1992. — 283 с.
  5. Избранное, или Шепот шума. Романы. Повесть. — М.։ Париж—Нью-Йорк։ Третья волна, 1994. — 332 с.
  6. Время в пути. М.։ Третья волна, 1997.
  7. Равновесие света дневных и ночных звезд։ Роман. — М.։ Новое литературное обозрение, 2013. — 224 с. — (Уроки русского)

Թարգմանված հրատարակություններ

խմբագրել
  1. Около эколо, Париж, «Альбен Мишель», 1992, голл.
  2. Равновесие света дневных и ночных звезд, Амстердам, «Верелдбиблиотик», 1992
  3. Около эколо, Амстердам, «Верелдбиблиотик», 1993, нем.
  4. Равновесие света дневных и ночных звезд, Франкфурт-на-Майне, «Зуркамп», 1993
  5. Пробег — про бег, Франкфурт-на-Майне, «Зуркамп», 1994

Ամսագրերում հրատարակված երկեր

խմբագրել
  1. Равновесие света дневных и ночных звезд — «Юность», 1988
  2. План первого лица. И второго — «Третья модернизация», 1989
  3. Около эколо... - «Юность», 1990
  4. Пробег — про бег — «Знамя», 1990
  5. …И путешествие — «Знамя», 1996
  6. Инициалы — «Стрелец», 1996
  7. Девочка показывает — «Знамя», 1998
  8. Султан и отшельник — «Крещатик», 2006
  9. Вот уже который год — «Дети Ра», 2009
  10. Сквозь — «Перемены», 2011-2012
  11. …И путешествие — «Перемены», 2012

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Умерла русская писательница Валерия Нарбикова (ռուս.) — 2024.
  2. 267 выставок и восемь с половиной жен Александра Глезера: Интервью Юрию Коваленко // «Русский курьер»
  3. «Новая литература Кыргызстана / Кыргызстандын жаңы адабияты». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել