Բացել գլխավոր ցանկը

Վալենտինա Աճեմյան

հայ ճարտարապետ

Վալենտինա Նշանի Աճեմյան (1913, հուլիսի 22, Վան - 1991, հուլիսի 23, Երևան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]:

Վալենտինա Աճեմյան
Ծնվել էհուլիսի 22, 1913(1913-07-22)
ԾննդավայրՎան, Թուրքիա
Մահացել էհուլիսի 23, 1991(1991-07-23) (78 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Վալենտինա Աճեմյան Վիքիդարանում

Ճարտարապետ Բաղդասար Բաղդասարյանի կինը:

ԿենսագրությունԽմբագրել

Վալենտինա Աճեմյանը ծնվել է Վանում։ 1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1938-1981 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ[2][3][4]։

Աճեմյանի նախագծերով կառուցվել են՝

  • Երևանի հաստոցաշինական գործարանի վարչական շենքը (1955)
  • էլեկտրամեքենաշինականի երկու մասնաշենքերը (1940-1941)
  • Երևանի կաշվեգալանտերիայի արտտադրամաս
  • Երևանի շինանյութերի կոմբինատ
  • Երևանի կահույքի գործարան
  • Ստեփանավանի էլեկտրատեխնիկական գործարան (1962-1963)
  • Երևանի գինեթթվի գործարան (1959-1960)
  • Դալարի և Արաքսի գինու (1953-1954) գործարաններ
  • Երևանի Նորք թաղամասում գտնվող Նախարարների խորհրդի ամառանոցներ
  • Հոկտեմբերյանի պահածոների գործարան
  • Կիրովականի ավտոնորոգման գործարան
  • Նոր Բայազետի տրիկոտաժի ֆաբրիկա

Պարգևներ, մրցանաներԽմբագրել

  • Կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական մրցույթի դափնեկիր (1948)
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2019-07-22 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Աճեմյան Վալնետինա | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Վերցված է 2019-07-22 
  4. «AV Production - Վալենտինա Աճեմյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-22