Վազվան, Քաշմիրում տոնակատարություններին մատուցվող ավանդական ուտելիքի ընդհանուր անվանումն է։ Այդ ճաշատեսակը պատրաստելը համարվում է հատուկ արվեստ, այն պատրաստելիս օգտագործում են տարբեր մսատեսակներ (ոչխարի, հավի, ձկան, տավարի միս)։ Մուսուլման քաշմիրների համար այդ ճաշատեսակն իրենց էթնիկ ավանդույթն է համարվում, որը նրանց առանձնացնում է այլ քաշմիրներից։ Վազվանը դարձել է Քաշմիրի «խոհարարական այցեքարտը»[1][2]։

Ամբողջական վազվանը ափսեի վրա: Այն սովորաբար մատուցվում է հարսանիքի ժամանակ կամ դրանից մեկ օր առաջ:

Պատմություն խմբագրել

Ժամանակակից քաշմիրական խոհանոցը սկսել է ձևավորվել Լենկթեմուրի օրոք, նշանավորվում է Սամարղանդից 1700 արհեստավորների տեղահանմամբ և նրանց` Քաշմիրրի հովտում վերաբնակեցմամբ։ Այս արհեստավորների ժառանգները դարձել են Քաշմիրի լավագույն խոհարարները։ Վազվանի համար պատրաստվում է 36 կերակրատեսակ, որոնցից 15-30-ը մսատեսակներ են, գլխավոր խոհարարը և իր օգնականները ուտեստները պատրաստում են գիշերը։ Հյուրերը նստում են 4 հոգով, իսկ ուտելիքը մատուցում են տրամիով, որը մետաղական մեծ ափսե է։

Մարդիկ աղոթում են և ձեռքերը լվանում են «Տաշ-տի-նարի» թասի մեջ, որը բերվում է խնջույքի մասնակիցների համար։ Ուտեստի հետ մատուցվում է նաև մեկ թաս յոգուրտ։ Տոնը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չեն համտեսվել տարբեր համադրություններով 7 ուտեստներ[3]։

Հիմնական ճաշատեսակներ խմբագրել

  • Մետխի մաազ.
    • Ռիստա` մսագնդիկներ կարմիր կծու սոուսի մեջ,
    • Լախաբի քաբաբ և մոաչի քաբաբ` գառան քաբաբ` յոգուրտի մեջ
    • Վազա կոկուր` 2 ամբողջական կամ կտրտած հավ
    • Դենի ֆոուլ` ոչխարի միս
    • Դոուդխա ռաս` ոչխարի միսը քաղցր կաթի մեջ
    • Ռոգնան դժոշ` ոչխարի միսը քաշմիրական համեմունքների մեջ
    • Տաբակ մաազ` ոչխարի կողեր, որոնք եփվում են նախ յոգուրտի մեջ` մարմանդ կրակի վրա, իսկ հետո` տապակվում
    • Դանիվալ կորմա` ոչխարի միս քարիով և գինձով
    • Վազա պալակ` սպանախ` ոչխարի մսի գնդիկներով
    • Աաբ գոշտ` քարիով համեմված գառան միս
    • Մարչավանգան կորմա` գառան շատ կծու միս
    • Քաբաբ` խորոված
    • Գուշտաբա` կոտլետներ յոգուրտի մեջ
    • Յակխնի` յոգուրտ` համեմված քարիով
    • Ռուվանգան չաման` պանրի խորանարդիկներ` տոմատի հյութում
    • Դում ոլուվ` կարտոֆիլ` պատրաստված յոգուրտի մեջ
    • Նադիր յակխն` ջրընկույզ` նուրբ յոգուրտի մեջ
    • Խակխ` կանաչեղեն
    • Նադիր պալակ` ջրընկույզ` սպանախով
    • Մուժդի չետինտիան` բողկ և հունական ընկույզ
    • Ֆիրնի` մանրաձավար, որը մատուցվում է բաժակների մեջ` կաթով և ընկույզով` զարդարված արծաթափայլ տերևներով, աղանդեր[4]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wazwan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
  2. «Wazwan Information». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
  3. «History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
  4. «Dish List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.