Վազգեն Փափազյան
հայ բժիշկ
Վազգեն Փափազյան (?-1915), հայ բժիշկ։
Մահացել է | 1915 |
---|---|
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | բժիշկ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԲարձրագույն բժշկական կրթություն է ունեցել։ Բժիշկ է աշխատել։ 1915 թվականին զոհվել է Մեծ եղեռնի ընթացքում։ Հավանաբար եղել է երիտասարդ և ամուրի։
Այս բժշկի անունը հիշատակում է ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի (բուն անունով՝ Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» գեղարվեստական կինոֆիլմի հերոսուհիներից մեկը, որը ծանոթ է եղել բժշկի հետ։ Ֆիլմը պատմում է Մեծ Եղեռնից վերապրած ու Փարիզում բնակություն հաստատած մի հայ ընտանիքի մասին։
Հնարավոր է, որ բժիշկ Վազգեն Փափազյանը իրական անձ լինի, քանի որ ֆիլմի սցենարը գրվել է փաստագրական արժեք ունեցող հուշագրության հիմքի վրա։ Բացառված չէ նաև, որ երևակայական ու հորինված կերպար է։
Գրականություն
խմբագրել- Անրի Վերնոյ (սցենարի հեղինակ և ռեժիսոր), ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ «Մայրիկ»։
Աղբյուր
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։