Մարտին Կարապետյան
Մարտին Նազարի Կարապետյան (18 մարտի 1960 թ., ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Փոքր Սեպասար գյուղ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։
Մարտին Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Շիրակի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
ԿրթությունԽմբագրել
- 1981 թ. ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։
- 1994-1997 թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմահրետանային համալսարանում։
Զինվորական ծառայությունըԽմբագրել
- 1977-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում. եղել է դասակի, մարտկոցի, դիվիզիոնի հրամանատար։
- 1992 թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել է Ամասիայի շրջանի զինվորական կոմիսար։
- 1992-1994 թթ. մասնակցել է Իջևանի պաշտպանությանը, Քաշաթաղի, Քարվաճառի ազատագրման մարտերին։
- 1997-2000 թթ. - 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ - շտաբի պետ,
- 2000-2003 թթ. - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար,
- 2003-2008 թթ. - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ։
- 2008 թ. հուլիսի 15-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։
- 2015 թ. փետրվարի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից՝ իր զեկուցագրի համաձայն[1]։
ԿոչումներԽմբագրել
- 2011 թ. սեպտեմբերի 3-ի ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[2]։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է.
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
- «Հայրենիքի մատուցած ծառայության» 2-րդ աստիճանի մեդալով,
- Արիության մեդալով,
- «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
- «Դրաստամատ Կանայան» մեդալով։
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
Նախորդող Գարեգին Գաբրիելյան |
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյան 15 հուլիսի 2008 թ. - 2 փետրվարի 2015 թ. |
Հաջորդող Արմեն Ղահրամանյան |