Ստեփան Միրզոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեփան Վահանի Միրզոյան (նոյեմբերի 8, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 18, 2013, Արարատի մարզի Այնթապ գյուղ), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ։
Ստեփան Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1945 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 18, 2013 (67 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա |
Զինվորական ծառայությունըԽմբագրել
- 1964 թ.-1966 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
- 1968 թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը։
- 1974 թ. Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիր էր,
- 1976-1979 թթ. - գնդի շտաբի պետ Միջնասիական զինվորական օկրուգում։
- 1979-1984 թթ. զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ զինված ուժերում,
- 1984 թ. նշանակվել է Պանֆիլովյան դիվիզիայի շտաբի պետ և որպես ազգային դիվիզիայի հրամանատարի խորհրդատու՝ զինծառայության է գործուղվել Աֆղանստան։
- 1990 թ. անձնական խնդրանքով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և նշանակվել է Հանրապետական զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժնի պետ-զինկոմի տեղակալ։
- Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան պատերազմին, նշանակալի է եղել նրա ներդրումը ՀՀ սահմանների ինքնապաշտպանության և հայոց նորաստեղծ բանակի կազմավորման և կայացման գործում։
- 1994-1997 թթ. - ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ,
- 1997 թ. - 2000 թթ. - ՀՀ ՊՆ՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
- 2000-2007 թթ. - Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։
- 2009-2013 թթ. - ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի պաշտպանության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ։
- 2012-2013 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ և Աֆղանստանի պետական շքանշաններով ու բազմաթիվ գերատեսչական մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով, շնորահակալագրերով և թանկարժեք նվերներով, անվանական զենքով։
Ամուսնացած էր, ուներ 2 որդի։
Նախորդող Արշալույս Փայտյան |
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Ստեփան Միրզոյան 2000-2007 թթ. |
Հաջորդող Գարեգին Գաբրիելյան |