Վադի Մուսա (արաբ․՝ وادي موسى‎‎), քաղաք Հորդանանի Թագավորության[1] հարավարևմտյան հատվածում՝ Մաանի մարզում։ Համարվում է Մաանի մարզի երկրորդ ամենախոշոր քաղաքը, վարչական կենտրոն Մաան քաղաքից հետո։

Քաղաք
Վադի Մուսա
ԵրկիրՀորդանան Հորդանան
ՄարզՄաանի մարզ
ԲԾՄ850±1 մետր
Վադի Մուսա (Հորդանան)##
Վադի Մուսա (Հորդանան)

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք դավանում են իսլամ։ Քաղաքի պաշտոնական լեզուն արաբերենն է։

Քաղաքը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 250 կմ հեռավորության վրա։ Քաղաքից 100 կմ հեռավորության վրա է գտնվում Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան։

Քաղաքում կան ավելի քան 50 հյուրանոցներ և շատ զբոսաշրջային ռեստորաններ։ Քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղը զբոսաշրջությունն է։

Բնակչություն խմբագրել

2004 թվականի Պետրայի կենտրոնական բյուրոյի տվյալների համաձայն՝ Վադի Մուսա քաղաքի և շրջակա 18 գյուղերի բնակչությունը միասին կազմում էր 23 840 մարդ։ Տղամարդիկ կազմում են քաղաքի բնակչության 51,56, իսկ կանայք՝ 48,44 տոկոսը[2]։

Բնակչության 93,5 %-ը հորդանանցի արաբներն են։ 2009 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում էր 26,100 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Visiting Moses' Well
  2. «2004 Census» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադի Մուսա» հոդվածին։