Վադիմ Կուզմին
Վադիմ Կուզմին, նաև՝ Չյորնի Լուկիչ (Вади́м Петро́вич Кузьми́н, մարտի 19, 1964, Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2012, Վորոնեժ, Ռուսաստան), ռուս ռոք-երաժիշտ, «Չյորնի Լուկիչ» խմբի հիմնադիր և ղեկավար։ Սիբիրյան ռոքի վառ ներկայացուցիչներից էր։
Վադիմ Կուզմին | |
---|---|
Ի ծնե անուն | ռուս.՝ Вадим Петрович Кузьмин |
Ծնվել է | մարտի 19, 1964 Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | նոյեմբերի 19, 2012 (48 տարեկան) Վորոնեժ, Ռուսաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Ստեղծագործական ուղին սկսել է 1986 թ.՝ Նովոսիբիրսկում հիմնելով «Սպինկի մենտա» խումբը, որը մտնում է քաղաքի ռոք-ակումբի կազմը։ Առաջին ալբոմները ձայնագրել է 1988 թ.: Համագործակցել է Եգոր Լետովի, Յանկա Դյագիլևայի և այլոց հետ։
2006 թվականից մինչ մահը ապրել է Վորոնեժում։ Վերջին ամուսնությունից ուներ երեք երեխա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարցազրույց Խարկովում, 2010 թ. դեկտեմբերի 18-ին Արխիվացված 2011-03-07 Wayback Machine (Интервью в Харькове 18 декабря 2010 года) (ռուսերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-09-16 Wayback Machine (ռուսերեն)
- Տեքստեր (ռուսերեն)
- Լուսավոր Լուկիչը (ռուսերեն)