Վադիմ Իոսիֆովիչ Բոգիև (ռուս.՝ Вадим Иосифович Богиев, դեկտեմբերի 27, 1970(1970-12-27), Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ըմբիշ, Ատլանտայի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վաստակավոր վարպետ (1996)։

Վադիմ Բոգիև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 27, 1970(1970-12-27) (53 տարեկան)
Ծննդավայր՝Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Anatoly Margiyev?
166 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Վադիմ Բոգիևը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 27-ին Հարավային Օսիայի Ցխինվալ քաղաքում, օսերի ընտանիքում։ Ավարտել է Ցխինվալի № 6 դպրոցը։ Ըմբշամարտով զբաղվել սկսել է 10 տարեկանից, առաջին մարզիչը եղել է Թիմուր Սանակոևը, որը Վադիմին սովորեցրել է ազատ ոճի ըմբշամարտի հիմունքները։ Հետագա տարիներին նա մարզվել է Անատոլի Մարգիևի մոտ։ 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Վադիմը որոշել է թողնել մեծ սպորտը 26 տարեկանում։  Ամուսնացած է, ունի հինգ երեխա՝ երեք որդի և երկու դուստր։

Սպորտային նվաճումներ խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն (1996)
  • Եվրոպայի եռակի չեմպիոն (1994, 1995, 1996)
  • Աշխարհի գավաթակիր (1992)
  • Ռուսաստանի չեմպիոն (1993)
  • «Իվան Յարիգին» գրան-պրի սերիայի մրցաշարի երկակի հաղթող
  • Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Ուլան Բատորում (1989)
  • Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Ավստրիայում (1988)
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Լեհաստանում (1988)
  • ԽՍՀՄ երիտասարդական առաջնության հաղթող (1988)

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (6 հունվարի, 1997 թվական) – հայրենիքին մատուցած ծառայությունների և 1996 թվականի 26-րդ Օլիմպիական խաղերում ունեցած սպորտային բարձր ձեռքբերումների համար[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել