«Վագրի իշխանության տակ» (անգլ.՝ Burning Bright), 2010 թվականի սարսափ թրիլլեր, ռեժիսոր` Կառլոս Բրուքս, դերերում` Բրայանա Էվիգան, Գարեթ Դիլահանտ, Միթ Լոուֆ և Չարլզ Թեհան։ Ֆիլմը 2010 թվականի օգոստոսի 17-ին թողարկել է Lionsgate հեռուստաընկերությունը[1][2][3][4][5][6]։

Վագրի իշխանության տակ
անգլ.՝ Burning Bright
ԵրկիրԱՄՆ
ԺանրՆովել
Թվական1950

Սյուժե խմբագրել

Ֆիլմն սկսվում է կրկեսի կցասայլով լուռ ճանապարհով անցնող մարդու տեսարանով։ Նա հանդիպում է մեկ այլ մարդու՝ Ջոն Գավենեին (Գարեթ Դիլահանտ) հետ, պարզվում է, որ Ջոնը ուզում է բենգալյան վագր գնել` «Safari Ranch» ստեղծելու համար։ Ջոնը չի մտածում, որ վագրը վտանգավոր է, և վաճառողը նրան սարսափելի պատմություն է պատմում՝ պնդելով, որ վագրը չարիք է։ Միևնույն ժամանակ, Ջոնի խորթ դուստրը` Քելլին (Բրայանա Էվիգան) ապրում է իր աուտիկ եղբոր՝ Թոմի հետ, որին նա տեղափոխում է հատուկ հիվանդանոց, որպեսզի նրան խնամեն իր՝ քոլեջում գտնվելու ընթացքում։ Այնուամենայնիվ, հիվանդանոցը Քելլիի վճարումը մերժում է, երբ Քելլին զանգահարում է իր բանկ, նրան հայտնում են, որ Ջոնը ետ է վերցրել ամբողջ գումարը և փակել հաշիվը։

Վագրին տուն բերելուց հետո Ջոնը իր աշխատողներին հրահանգում է բարձրանալ տուն` մոտեցող փոթորկին նախապատրաստվելու համար։ Երբ պատուհանների հուսալիությունն ապահովում են, Քելլին առերեսվում է Ջոնի հետ և աղաչում է գումարի մնացած մասը տալ իրեն, Ջոնը բացատրում է, որ այդ գումարը ծախսել է վագրի վրա։ Քելլին զայրանում է նրա վրա՝ ասելով, թե իր մայրը (որն ինքնասպան էր եղել դեղահաբերի մեծ չափաբաժին ընդունելով) ցանկանում էր, որ իր ունեցվացքը անցնի Թոմին ու Քելլիին։ Այնուամենայնիվ, այդ ամենը պաշտոնական չէր, ուստի Ջոնը ունեցվածքը վերցրել էր իրեն։ Վրդովված Քելլին զանգում է քոլեջ՝ ուսումը երկրորդ կիսամյակից շարունակելու համար` վկայակոչելով ընտանեկան խնդիրները, սակայն նա արդեն երկու անգամ հետաձգել էր, և նրա պրոֆեսորը ասում է, որ եթե Քելլին այդ կիսամյակից չսկսի քոլեջ հաճախել, նա կրթաթոշակի գումար կտա մեկ ուրիշին։

Տուն գնալուց հետո նա հանվում է և Թոմին քնելու ուղարկելուց հետո գնում է քնելու, Քելլին երազում էր խեղդել Թոմին, որպեսզի այլևս ստիպված չլինի հոգ տանել նրա մասին։ Երբ նա քնում է, անհայտ անձը բացում է մուտքի դուռը, և վագրը ներս է մտնում։ Երբ Քելլին խմելու համար գնում է խոհանոց, այնտեղ գտնում է Ջոնի գրությունը, Ջոնը գնացել էր խանութ։ Վերադառնալով վերև՝ նա տեսնում է, թե ինչպես է վագրն անցնում նախասրահով։

Քելլին հասկանում է, որ ինքը թակարդում է, քանի որ բոլոր պատուհաններն ու դռները փակված էին։ Գնալով Թոմի սենյակ՝ սարսափում է՝ տեսնելով, որ Թոմը անկողնում չէ, նա չի կարողանում օգտագործել տան հեռախոսը՝ օգնություն կանչելու համար, քանի որ փոթորիկը վնասել էր հեռախոսի գիծը։ Տեսնելով, որ իր հեռախոսը լիցքավորման դրված չէ, որտեղ ենթադրաբար պետք է լիներ, նա հասկանում է, որ այն հագուստի հետ գցել է լվացքի մեքենան։ Քելլին գաղտնի մտնում է լվացքի սենյակ` հեռախոսը վերցնելու համար, և մեկ անգամ ևս փորձում է կապվել արտակարգ իրավիճակների ծառայության հետ, սակայն զանգերի մեծ ծավալի պատճառով կապվել չի հաջողվում։ Նա փորձում է զանգահարել Ջոնին, բայց նրա բջջային հեռախոսը մեքենայում էր, որը կայանված է բարից դուրս։ Ջոնը ներսում գարեջուր էր խմում և խաղում։

Քելիի և վագրի միջև մի քանի մոտ հանդիպում է տեղի ունենում։ Քելլին և Թոմը թաքնվում են Ջոնի աշխատասենյակում, Քելլին վագրից ստացած վնասվածքների պատճառով ուժեղ արնահոսում է։ Նա սեղանը դռանը հենելով արգելապատնեշ է ստեղծում, ապա վիրակապում ոտքը։ Շուտով պարզվում է, որ Ջոնը ապահովագրության կանոնակարգ է վերցրել, և պատրաստվում է գումար ստանալ Քելլիի և Թոմի մահվանից հետո։ Քելլին ատրճանակ է գտնում, այնտեղ միայն հինգ փամփուշտ կար, նա վերցնում է ատրճանակը և սողոսկում միջանցքը՝ վագրին կրակելու հույսով, Քելլին Թոմին ասում է, որ գնա լվացքասենյակ։ Վագրին մոտենալուն պես նա քաշում է ձգանը և կրակում, սակայն առաջին խցիկը դատարկ էր, Քելլին ստիպված է լինում փախչել։

Լվացքի սենյակում նա կարողանում է կոտրել տախտակով ծածկված պատուհանը և բարձրանում հենց այն պահին, երբ վագրը ներխուժում է սենյակ և ցատկելով հարձակվում։ Պատուհանից դուրս ցատկելուց հետո վազում է դեպի իր մեքենան, բայց երբ փորձում է շարժիչը գործի գցել, հիշում է, որ Թոմը դեռ վագրի հետ տանը միայնակ է։ Քելլին վերադառնում է տուն և պատուհանից ներս է մտնում։ Գտնելով Թոմին՝ նա խոստանում է, որ երբեք չի լքի նրան։ Քելլին մտադրվում է Թոմին տանել լվացքատուն, բայց վագրը հարձակվում է։ Դրանից հետո նա հանձնարարում է Թոմին մտնել վիթխարի սառցախցիկի մեջ, որը Ջոնը գնել էր այն ժամանակ, երբ որոշել էր Safari Ranch բացել և ինքը նույնպես մտնում է։ Վագրից պաշտպանվելով՝ նա օրորոցային է երգում Թոմի համար, և Թոմը քնում է։

Հաջորդ առավոտյան Քելլին արթնանում է հորատման թույլ ձայներից։ Ջոնը տախտակը հանում է մուտքի դռնից։ Քելին և Թոմը դուրս են գալիս սառցարանից և մտնում ճեմասրահ՝ Ջոնին տեսնելու, Ջոնի ձեռքին հրացան կար, որով մտադրված էր սպանել վագրին։ Քելլին խնդրում է Ջոնին, որ իրենց բաց թողնի։ Հենց այդ ժամանակ Ջոնը բացահայտում է, որ Քելիի մայրը պատրաստվում էր լքել իրեն, դրա համար էլ ինքը սպանել է նրան այնպես, որ կարծեն թե ինքնասպանություն է կատարվել։ Սպանությունից հետո նա Քելլիին և Թոմին զրկում է կյանքի ապահովագրությունից և խոստովանում է, որ ինքն է վագրին տուն ուղարկել՝ նրանց սպանելու համար։ Հանկարծ վագրը ցատկում է ու հարձակվում Ջոնի վրա՝ կոտրելով ողնաշարը։ Այնուհետև Ջոնի մարմինը քարշ է տալիս մի քանի մետր և շարունակում է ուտել նրան՝ թույլ տալով, որ Քելլին և Թոմը գաղտնի դուրս գան տնից։ Դրսում կանգնելով փոթորկի հետևանքների վրա՝ Թոմը բռնում է Քելլիի ձեռքը, ապա հեռանում են։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McNary, Dave (2008 թ․ հունիսի 10). «Evigan is 'Burning Bright' for Sobini; Carlos Brooks to direct tiger thriller». Variety.
  2. Cullum, Brett (2010 թ․ օգոստոսի 17). «Review - Burning Bright». DVD Verdict. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Rao, Rohit (2010 թ․ օգոստոսի 14). «Burning Bright». DVD Talk. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  4. «Burning Bright: Director Carlos Brooks». Bloody Disgusting. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Movieline.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Variety

Արտաքին հղումներ խմբագրել