Սևան (թերթ, Բուենոս Այրես)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևան, գրական-հասարակական շաբաթաթերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1961 թվականին, Բուենոս Այրեսում։ Հրատարակիչներ՝ Ա․ Աիրաբոնյան, Ս․ Ցաղուրտճյան։ «Հայրենիքեն լուրեր» խորագրով հոդվածներ, տեղեկություններ է հաղորդել Սովետական Հայաստանի անցուդարձի, կառույցների, արդյունաբերական օբյեկտների մասին։ Փորձել է արտացոլել Հարավային Ամերիկայի (Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա) հասարակական-մշակութային կյանքը, սատարել հայկական կազմակերպությունների և կրթական հաստատությունների հայապահպանությանն ուղղված ջանքերին, հանդես եկել «հանուն սփյուռքի միասնականության»։

Տպագրել է նաև միջազգային լուրեր, Հայաստան այցելած զբոսաշրջիկների տպավորություններ, գրական ստեղծագործություններ են։ Նյութերի մի մասը շարադրվել է իսպաներենով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։