Սևամարմին աքսորված
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Սևամարմիններ
Տեսակ Սևամարմին աքսորված
Լատիներեն անվանում
Entomogonus amandanus


Սևամարմին աքսորված (լատին․՝ Entomogonus amandanus), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

18-22 մմ երկարությամբ, թույլ մարմնով միջին չափի բզեզ է։ Գունավորումը գրեթե միատարր սև է, վերնաթևերը՝ ձվաձև։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հայաստանում՝ Մեղրու շրջանի մի շարք տեղերից՝ Մեղրի քաղաքի մոտակայքից (Կալդաշ լեռան հարավային լանջ) և Շվանի ձոր գյուղից դեպի հյուսիս (Սյունիքի մարզ), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է նոսր անտառներում։ Մեղրու մոտ հայտնաբերվել է գիհու, իսկ Շվանի ձորում՝ կաղնու նոսր անտառներում։ Հավաքը կատարվել է մայիս-հունիս ամիսներին մեծ քարերի տակ, հողի մակերեսին (երբեմն բարձրանում են խոտերի և թփերի վրա)։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի և դրա փոփոխության միտումները ցածր են, հայտնի են սակավաթիվ նմուշներ։

Տեսակին սպառնացող վտանգներից է՝ բնակելի տարածքներում վառելիքի համար խոտաթփային բուսականության հատում, անասունների, հատկապես՝ այծերի չկարգավորված արածեցում։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.