Սևագլխիկ բազմաբեղուն

բույսերի տեսակ
Սևագլխիկ բազմաբեղուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Սևագլխիկ բազմաբեղուն
Լատիներեն անվանում
Poterium polygamum


Սևագլխիկ բազմաբեղուն (լատին․՝ Poterium polygamum), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

40-80 սմ բարձրությամբ փետրաձև կոթունավոր տերևներով և մանր ծաղիկներով, մերկ, բազմամյա խոտաբույս է։ Ձվաձև-երկարավուն փոքր տերևիկները ատամնաեզր են։ Էլիպսաձև գլխիկանման ծաղկաբույլերում հավաքված են կանաչավուն, դեղնավուն կամ կարմրավուն ծաղիկները։ Ծաղիկն ունի երկու թեփուկանման ծաղկակիցներ և չորս բաժակաթերթիկներ։ Բազմաթիվ առէջներով արական ծաղիկները խմբված են ծաղկաբույլի ստորին մասում, իգականները՝ վերին մասում, իսկ երկսեռ ծաղիկները գտնվում են միջին մասում։ Պտուղները ատամնեզր թևերով մերկ քառակող երկարավուն ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, կավային հողերի վրա, թփուտներում և անտառաեզրերին։ Տարածված է բոլոր մարզերում։ Լավ մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա զանգվածն ու արմատները։ Վարունգի համ ունեցող տերևները որպես բանջարեղեն կիրառում են ապուրներում և աղցաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլխիկ բազմաբեղուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլխիկ բազմաբեղուն» հոդվածին։