Սևագիր:Օվկիանոսագիտություն
Օվկիանոսագիտություն, հայտնի է նաև որպես ծովի գիտություն և օվկիանոսի գիտություն, օվկիանոսների գիտական ուսումնասիրություն։ Այն պատկանում է երկրի մասին գիտությունների շարքին, որն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, ներառյալ էկոհամակարգի դինամիկան; օվկիանոսային հոսանքներ, ալիքներ և երկրաֆիզիկական ֆլյուիդների դինամիկա; սալերի տեկտոնիկա և ծովի հատակի երկրաբանություն; և տարբեր քիմիական նյութերի և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը օվկիանոսում: Այս բազմազան թեմաներն արտացոլում են բազմաթիվ դիսցիպլիններ, որոնք օվկիանոսագետներն օգտագործում են համաշխարհային օվկիանոսի մասին լրացուցիչ գիտելիքներ հավաքելու համար, ներառյալ աստղագիտությունը, կենսաբանությունը, քիմիան, կլիմայագիտությունը, աշխարհագրությունը, երկրաբանությունը, ջրաբանությունը, օդերևութաբանությունը և ֆիզիկան: Հնէօվկիանոսագիտությունը ուսումնասիրում է օվկիանոսների պատմությունը երկրաբանական անցյալում: Օվկիանոսագետը մարդ է, ով ուսումնասիրում է օվկիանոսների հետ կապված բազմաթիվ հարցեր, ներառյալ ծովային երկրաբանությունը, ֆիզիկան, քիմիան և կենսաբանությունը:
Պատմությունը խմբագրել
Մարդիկ առաջին անգամ գիտելիքներ են ձեռք բերել ծովերի և օվկիանոսների ալիքների և հոսանքների մասին նախապատմական ժամանակներում: Մակընթացությունների վերաբերյալ դիտարկումները արձանագրվել են Արիստոտելի և Ստրաբոնի կողմից մ.թ.ա. 384–322 թթ. [1] Օվկիանոսների վաղ հետազոտությունները հիմնականում քարտեզագրության համար էին և հիմնականում սահմանափակվում էին դրանց մակերեսներով և կենդանիներով, թեև կատարվել են նաև խորության որոշման փորձեր:
Պեդրո Նունեսի (1502–1578) աշխատանքը հիշվում է նավիգացիոն համատեքստում՝ լոքսոդրոմային կորի որոշման համար. ամենակարճ հեռավորությւոնը գնդերի մակերևույթի երկու կետերի միջև, որը ներկայացված է երկչափ քարտեզի վրա։ [2][3] Երբ նա հրատարակեց իր «Սֆերայի տրակտատը» (1537), որը ուրիշների ավելի վաղ աշխատությունների թարգմանությունն էր, նա ներառեց մի տրակտատ նավարկության երկրաչափական և աստղագիտական մեթոդների մասին։ Այնտեղ նա հստակ ասում է, որ պորտուգալական նավարկությունը արկածախնդիր նախաձեռնություն չէր [4]:
Ճյուղերը խմբագրել
Օվկիանոսագիտությունը բաժանվում է հետևյալ 5 ճյուղերի,
Կենսաբանական օվկիանոսագիտություն խմբագրել
Կենսաբանական օվկիոսագիտությունը ուսումնասիրում է ծովային օրգանիզմների էկոլոգիան և կենսաբանությունը՝ օվկիանոսային միջավայրի ֆիզիկական, քիմիական և երկրաբանական բնորոշիչներով։
Քիմիական օվկիանոսագիտություն խմբագրել
Քիմիական օվկիանոսագրությունը օվկիանոսի քիմիայի ուսումնասիրությունն է։ Մինչդեռ քիմիական օվկիանոսագրությունը հիմնականում զբաղված է ծովի ջրի հատկությունների և դրա փոփոխությունների ուսումնասիրությամբ և ըմբռնմամբ, օվկիանոսի քիմիան հիմնականում կենտրոնանում է երկրաքիմիական ցիկլերի վրա: Նշվածը քիմիական օվկիանոսագրության կողմից ուսումնասիրված կենտրոնական թեման է:
Օվկիանոսների թթվայնացում խմբագրել
Օվկիանոսի թթվայնացումը նկարագրում է օվկիանոսի pH-ի նվազումը, որը պայմանավորված է մարդածին ածխածնի երկօքսիդի մթնոլորտ արտանետումներով [5] : Ծովի ջուրը փոքր-ինչ ալկալային է և ունեցել է նախաարդյունաբերական pH մոտ 8,2: Բոլորովին վերջերս մարդածին գործողությունները անշեղորեն ավելացրել են մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը. Ավելացված CO2-ի մոտ 30-40%-ը կլանում են օվկիանոսները՝ ձևավորելով ածխաթթու և իջեցնելով pH-ը (այժմ՝ 8,1-ից ցածր[6]) օվկիանոսի թթվայնացման միջոցով [7][8][9]: Ակնկալվում է, որ pH-ը մինչև 2100 թվականը կհասնի 7,7-ի[10]:
Երկրաբանական օվկիանոսագիտություն խմբագրել
Երկրաբանական օվկիանոսագիտությունը ուսումնասիրում է օվկիանոսի հատակի երկրաբանությունը, ներառյալ սալերի տեկտոնիկան: Այն սերտ առնչվում է նաև հնաօվկիանոսագիտության հետ:
Ֆիզիկական օվկիանոսագիտություն խմբագրել
Ֆիզիկական օվկիանոսագրությունը ուսումնասիրում է օվկիանոսի ֆիզիկական հատկանիշները, ներառյալ ջերմաստիճան-աղիություն հարաբերակցությունը, մակերեսային ալիքները, ներքին ալիքները, մակընթացությունները և տեղատվությունները և հոսանքները:
Հնաօվկիանոսագիտություն խմբագրել
Հնաօվկիանոսագիտությունը երկրաբանական անցյալում օվկիանոսների պատմության ուսումնասիրությունն է՝ կապված ջրերի շրջանառության, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության և նստվածքակուտակման նմուշների ու կենսաբանական արտադրողականության օրինաչափությունների հետ: Հնաօվկիանոսագիտական ուսումնասիրությունները՝ օգտագործելով շրջակա միջավայրի մոդելները գիտական հանրությանը հնարավորություն են տալիս գնահատել օվկիանոսային գործընթացների դերը գլոբալ կլիմայական փոփոխությւոնների պայմաններում՝ նախկին կլիմայի մոդելավորման միջոցով:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «A History Of The Study Of Marine Biology ~ MarineBio Conservation Society» (ամերիկյան անգլերեն). 17 June 2018. Վերցված է 2021-05-17-ին.
- ↑ Pedro Nunes Salaciense at the MacTutor History of Mathematics archive (retrieved 13/06/2020)
- ↑ W.G.L. Randles, "Pedro Nunes and the Discovery of the Loxodromic Curve, or How, in the 16th Century, Navigating with a Globe had Failed to Solve the Difficulties Encountered with the Plane Chart", Revista da Universidade Coimbra, 35 (1989), 119–30.
- ↑ Pedro Nunes Salaciense, Tratado da Esfera, cap. 'Carta de Marear com o Regimento da Altura' p.2 - https://archive.org/details/tratadodaspherac00sacr/page/n123/mode/2up (retrieved 13/06/2020)
- ↑ Caldeira, K.; Wickett, M. E. (2003). «Anthropogenic carbon and ocean pH» (PDF). Nature. 425 (6956): OS11C–0385. Bibcode:2001AGUFMOS11C0385C. doi:10.1038/425365a. PMID 14508477. S2CID 4417880. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007-06-04-ին.
- ↑ «Ocean Acidity». EPA. 13 September 2013. Վերցված է 1 November 2013-ին.
- ↑ Feely, R. A.; և այլք: (July 2004). «Impact of Anthropogenic CO2 on the CaCO3 System in the Oceans». Science. 305 (5682): 362–366. Bibcode:2004Sci...305..362F. doi:10.1126/science.1097329. PMID 15256664. S2CID 31054160.
- ↑ Zeebe, R. E.; Zachos, J. C.; Caldeira, K.; Tyrrell, T. (4 July 2008). «OCEANS: Carbon Emissions and Acidification». Science. 321 (5885): 51–52. doi:10.1126/science.1159124. PMID 18599765. S2CID 206513402.
- ↑ Gattuso, J.-P.; Hansson, L. (15 September 2011). Ocean Acidification. Oxford University Press. ISBN 978-0-19-959109-1. OCLC 730413873.
- ↑ «Ocean acidification». Department of Sustainability, Environment, Water, Population & Communities: Australian Antarctic Division. 28 September 2007. Վերցված է 17 April 2013-ին.
Գրականություն խմբագրել
- Boling Guo, Daiwen Huang. Infinite-Dimensional Dynamical Systems in Atmospheric and Oceanic Science, 2014, World Scientific Publishing, 978-981-4590-37-2. Sample Chapter
- Hamblin, Jacob Darwin (2005) Oceanographers and the Cold War: Disciples of Marine Science. University of Washington Press. 978-0-295-98482-7
- Lang, Michael A., Ian G. Macintyre, and Klaus Rützler, eds. Proceedings of the Smithsonian Marine Science Symposium. Smithsonian Contributions to the Marine Sciences, no. 38. Washington, D.C.: Smithsonian Institution Scholarly Press (2009)
- Roorda, Eric Paul, ed. The Ocean Reader: History, Culture, Politics (Duke University Press, 2020) 523 pp. [http://www.h-net.org/reviews/showrev.php?id=58118 online review[
- Steele, J., K. Turekian and S. Thorpe. (2001). Encyclopedia of Ocean Sciences. San Diego: Academic Press. (6 vols.) 0-12-227430-X
- Sverdrup, Keith A., Duxbury, Alyn C., Duxbury, Alison B. (2006). Fundamentals of Oceanography, McGraw-Hill, 0-07-282678-9
- Russell, Joellen Louise. [1], 2000, Regents of the University of California.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օվկիանոսագիտություն կատեգորիայում։ |
- NASA Jet Propulsion Laboratory – Physical Oceanography Distributed Active Archive Center (PO.DAAC). A data centre responsible for archiving and distributing data about the physical state of the ocean.
- Scripps Institution of Oceanography. One of the world's oldest, largest, and most important centres for ocean and Earth science research, education, and public service.
- Woods Hole Oceanographic Institution (WHOI). One of the world's largest private, non-profit ocean research, engineering and education organizations.
- British Oceanographic Data Centre. A source of oceanographic data and information.
- NOAA Ocean and Weather Data Navigator. Plot and download ocean data.
- Freeview Video 'Voyage to the Bottom of the Deep Deep Sea' Oceanography Programme by the Vega Science Trust and the BBC/Open University.
- Atlas of Spanish Oceanography by InvestigAdHoc.
- Glossary of Physical Oceanography and Related Disciplines by Steven K. Baum, Department of Oceanography, Texas A&M University
- Barcelona-Ocean.com . Inspiring Education in Marine Sciences
- CFOO: Sea Atlas. A source of oceanographic live data (buoy monitoring) and education for South African coasts.
- Memorial website for USNS Bowditch, USNS Dutton, USNS Michelson and USNS H. H. Hess