Սրինգ՝ Անտոն Չեխովի պատմվածքը։ Գրվել 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է նույն թվականի օգոստոսի 29-ին «Նոր ժամանակ» թերթի 4130-րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։

Սրինգ
ռուս.՝ Свирель
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887 թվական
Հրատարակվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1887

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Չեխովի «Սրինգ» պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի օգոստոսի 29-ին «Նոր ժամանակ» թերթի 4130-րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ, իսկ 1888 թվականին տպագրվել է «Պատմվածքներ» հավաքածույում և մտել է Մարքսի հրատարակության մեջ[1]։

Անտոն Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, սլովակերեն, ֆրանսերեն և չեխերեն[2]։

Սյուժե խմբագրել

Մի անգամ՝ ամռանը անտառում շան հետ որսում էր Դեմենտևի ագարակից Մելիտոն Շիշկինը։ Դուրս գալով անտառեզր, նա տեսավ մի ծեր հովվի՝ Լուկա Աղքատին, ով սրինգ էր նվագում։ Ծերուկը և գործակատարը զրուցեցին եղանակի, որսի մասին, հիշեցին անցած որսը։ Նրանց կարծիքով այժմ ամեն ինչ ավելի վատ է՝ ձկներ չկան, կորել են կենդանիները և թռչունները, անհետացել են աղբյուրները, անտառազարկում են։ Երկուսն էլ աղքատ էին ապրում։ Գործակատարի տանը կար ութ մարդ՝ երեխաները, կինը և մայրը։ Աղքատությունից նրա կինը մոլեգնել էր, իսկ ինքը սկսեց հարբեցողությամբ զբաղվել։ Գործակատարի կյանքի մասին կշռադատությունից հետո հովիվը ասաց՝ «Խե՜ղճ եղբայր։ Ու տեր Աստված, ի՜նչ խեղճ ես։ Հողը, անտառը, երկինքը․․․ անասուններ զանազան՝ այս ամենը ստեղծվել ու հարմարվել է, այս ամենում իմաստ կա։ Այս ամենը չնչին գնի համար չի կորչում։ Այլ ավելի շատ մարդիկ են խեղճ»։

Երբ անձրև եկավ, զրուցակիցները իրար հրաժեշտ տվեցին և գործակատարը գնաց։ Գնալով Մելիտոն Շիշկինը լսեց, թե ինչպես է հովիվը շարունակում նվագել սրնգի վրա և խղճում երկնքին, հողին, արևին, անտառին և իր շանը։

Քննադատություն խմբագրել

Քննադատ Իվան Լեոնտևը հիացել էր պատմվածքով, և հիշելով մի չգրված պատմվածքի մասին, գրել էր՝ «․․․ այն կդառնար մի քանի վարակիչ կենսական, դասական կերպով սեղմված պատմվածքներից, որոնք կարողանում էր գրել Անտոն Չեխովը՝ ինչպես օրինակ նրա «Կախարդ»֊ը և «Սրինգ»֊ը» պատմվածքները[3]։

Պյոտր Կրասնովը «Սրինգ» պատմվածքի վերաբերյալ գրել է՝ «Հասարակական ճղճիմությունը ավելի է սաստկանում ընդհանուր ռուսական չքավորությունից, աղքատությունից, այլասերումից։ «Սրինգ»֊ը պատմվածքում Լուկա Աղքատը վստահություն է արտահայտում ողջ շրջապատի մանրացման մասին։» Պատմվածքի մասին արձագանքներ են գրել նաև Ա․ Ա․ Ալեքսանդրովը, Գ, Կաչերեցը, Ե․ Լյացկիյը[4][5]։

Գործող անձինք խմբագրել

  • Մելիտոն Շիշկին՝ գործակատար Դեմենտևի ագարակից
  • Լուկա Աղքատ՝ հովիվ, ով նվագում էր սրնգի վրա

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Свирель // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 230, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Le Pipeau, traduit par Édouard Parayre, Éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Чехов в воспоминаниях современников». М., 1954, стр. 142
  2. «Вестник Европы», 1888, № 7, стр. 261
  3. «Труд», 1895, № 1, стр. 207
  4. Г. Качерец. Чехов. Опыт. М., 1902, стр. 28
  5. «Вестник Европы», 1904, № 1, стр. 157—158

Արտաքին հղումներ խմբագրել