Սրբուհի Երամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սրբուհի Գառնիկի Երամյան (դեկտեմբերի 19, 1925[1], Ռուսե, Բուլղարիա - ապրիլի 21, 1995[1]), բուլղարահայ թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր։
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1925[1] |
---|---|
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա |
Մահացել է | ապրիլի 21, 1995[1] (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Բուլղարիա, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և թերապևտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն խմբագրել
Սրբուհի Երամյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 19-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1951 թվականից եղել է Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի գիտաշխատող, 1963 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ֆունկցիոնալ ախտորոշման դասընթացի ղեկավար[2]։
Աշխատանքները վերաբերում են քիմիական և լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններում մասնագիտական ախտաբանությանը։ Առաջարկել է բրուցելոզի օբյեկտիվ քննության թեստ, որով պարզել է այդ հիվանդության ալերգիական շեմքը և մշակել բուժման եղանակներ։ Հեղինակ է 80 գիտական աշխատությունների, 2 գյուտի։
Երկեր խմբագրել
- Пульмопогенная гипертензия, 1987 г.
- Легочное сердце у больных пожилого возраста, 1988 г.
Գրականություն խմբագրել
- Հայրիյան Ա., Հայ բժիշկ-գիտնականները, Երևան (1998)։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբուհի Երամյան» հոդվածին։ |