Ստրեպտոմիցին

քիմիական միացություն

Ստրեպտոմիցին, անտիբիոտիկ, առաջանում է Actinomyces (Strepfomyces) ճառագայթասնկերից։ Առաջինն ստացել է ամերիկացի գիտնական Զ․ Վաքսմանը՝ A․ griseus-ից, 1944 թ.-ին։ Քիմիական բնույթով ստրեպտոմիցին դասվում է ամինագլիկոզիդային անտիբիոտիկների շարքը։ Ստրեպտոմիցինն ունի հիմնային հատկություն, ջրում լավ է լուծվում, օրգանականլուծիչներում գործնականորեն անլուծելի է։ Տարբեր թթուների հետ հեշտությամբ առաջացնում է աղեր, մոլ․ զանգվածը՝ 581,6։ Չոր պայմաններում ակտիվությունը պահպանում է 2-ից ավելի տարի։ Ստրեպտոմիցին․ ակտիվ է տուբերկուլոգային միկրոբակտերիայի, ժանտախտի, տուլարեմիայի, բրուցելոզի, ինչպես նաև դիզենտերիայի հարուցիչների, աղիքային ցուպիկի, ստաֆիլակոկերի, ստրեպտոկոկերի, պնևմոկոկերի, գոնոկոկերի, մենինգոկոկերի և այլնի հանդեպ։ Սնկերի, նախակենդանիների, անաերոբ մանրէների, սպիրոխետների, ոեկետսիաների և վիրուսների վրա չի ազդում։ Ստրեպտոմիցինի ազդեցության առաջնային մեխանիզմը դեռևս լրիվ պարզ չէ։ Կլինիկայում Ստրեպտոմիցինի կիրառումից առաջանում են բակտերիաների կայուն շտամներ, այդ պատճառով էլ ստրեպտոմիցին․ օգտագործում են այլ պատրաստուկների հետ զուգորդումներով։ Ստրեպտոմիցինի երկարատև օգտագործումն ազդում է լսողության վրա։ Ստրեպտոմիցին օգտագործում են նաև կենսաքիմիայում՝ ռիբոսոմների ֆունկցիաները և սպիտակուցների կենսասինթեզի մեխանիզմները հետազոտելու նպատակով։

Ստրեպտոմիցին
Изображение химической структуры
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար57-92-1
PubChem CID19649
DrugBankDB01082
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.323 Խմբագրել Վիքիդատայում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 155