Ստրատոստատ
Ստրատոստատ, մեծ ծավալի (մինչև 100000 մ³) ազատ օդապարիկ, որը նախատեսված է գիտական և սպորտային նպատակով։ Անձնակազմը (հերմետիկ գոնդոլով) և սարքավորումը ստրատոսֆերա բարձրացնելու համար։ Ստրատոստատով ուսումնասիրում են օդի հոսանքները և տիեզերական ճառագայթումը, մարզական թռիչքներ են կատարում պարաշյուտով, օդերևութաբանական հրթիռներ արձակում և այլն։ Ստրատոստատով առաջին թռիչքը իրականացվել է Բելգիայում 1931 թվականի մայիսի 27-ին (Ա․ Պիկար և Պ․ Կիպֆեր)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Ballon-eutelsat.jpg/220px-Ballon-eutelsat.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 153)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրատոստատ» հոդվածին։ |