Ստյուարտ (Նեչակոյի վտակ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստյուարտ (անգլ․ Stuart River), գետ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում, Նեչակո գետի վտակներից։
Ստյուարտ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 110 |
Ավազանի մակերես | 16 200 |
Ջրահոսք | |
Ակունք | Ստյուարտ (լիճ) |
Բարձրություն | 680 մ |
Գետաբերան | Նեչակո |
Գետաբերանի տեղակայում | Nechako River? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Բրիտանական Կոլումբիա |
Աշխարհագրություն
խմբագրելԳետը սկիզբ է առնում Ստյուարտ լճից և հոսում է դեպի հարավ–արևելք Բրիտանական Կոլումբիայի կենտրոնական մասով մինչև Նաչենկո գետի միանալը՝ Պրինս–Ջորջ քաղաքից արևմուտք։ Ստյուարտ գետի երկարությունը կազմում է 110 կմ (415 կմ, եթե գետի ակունք հաշվենք Դրիֆտվուդ գետի ակունքից), իսկ ավազանի մակերեսը հավասար է 16 200 կմ²։ Գետի ավազանը որոշ չափով մտնում է Նեչանկոյի սարահարթ, բնութագրված առանձնահատկություններով, որոնք հանդիսանում են փոքր լճերի և գետերի առատությունը։ Ցածր, բայց տպավորիչ լեռնաշղթաները շրջապատում են գետին, բացահայտելով հրաշալի վայրեր։
Բուսականություն և կենդանական աշխարհ
խմբագրելՍտյուարտ գետի ավազանը ծածկված է մերձափնյա և լեռնային անտառներով։ Անտառներում աճում են Դուգլասյան բրգաձև սոճի, լայնափշատերև փաթաթված սոճի, եղևնի, կաղամախի, կեչի։ Անտառաթփուտներում՝ ուռենի, հոնի ծառ և լաստենի։ Բլուրների լանջերին հաճախ հանդիպում են գաճաճ գիհիներ։
Կենդանական աշխարհը ներկայացնում են եղնիկները, եղջերուները և վապիտիները։ Փողահար կարապները ձմեռում են գետի վերևամասերում։ Ստյուարտ գետը հանդիսանում է Կանադայի «սաղմոնաձկնային» գետերից մեկը, առանձին տարիներ մինչ մեկ միլիոն սովորական սաղմոնաձկներ բարձրանում են Ստյուարտ գետի գետակներով և վտակներով վեր՝ ձվադրման համար։ Գետի գլխավոր հարստությունը սաղմոնն է։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳետի շրջկայքը հարուստ է ոսկով, ցինկով, պղինձով, կապարով և մոլիբդենով։ Դոգ–Կրիկ և Տսախ–Կրիկ վտակներից ոսկի են հանում սկսած 1930–ական թվականներից (ընդհատումներով)։ Կան նաև կրաքարի, տալկի, մագնեզիտի հանքեր։
Գետն անվանվել է Ջոն Ստյուարտի պատվին, ով 1808 թվականին Սայմոն Ֆրեյզերի արշավի մասնակիցներից էր։