Ստեփան Մնացականյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Մնացականյան (այլ կիրառումներ)
Ստեփան Լևոնի Մնացականյան (հուլիսի 1, 1957 կամ 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ։
Ստեփան Մնացականյան | |||
| |||
---|---|---|---|
1998 - 2000 | |||
Նախորդող | Էդուարդ Աղաջանով | ||
Հաջորդող | պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | պետական ծառայող, տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հուլիսի 1, 1957 (66 տարեկան) կամ 1957 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Պարգևներ |
Կրթություն Խմբագրել
- 1974-1979 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագիտության թեկնածու։ Ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն Խմբագրել
- 1979 թվականից առ այսօր - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի, ապա՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ։
- 1992-1998 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայության գլխավոր մասնագետ։
- 1996-1998 թթ. - ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։
- 1998-2000 թթ. - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար։
- 2000 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ՝ վեց տարի ժամկետով։
- 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ՝ վեց տարի ժամկետով։
- 2012 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ՝ վեց տարի ժամկետով[1]։
Պարգևներ Խմբագրել
- ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ (1987)։
- Անանիա Շիրակացու մեդալ (2003)։
- Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2003)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[2]
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող Էդուարդ Աղաջանով |
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար Ստեփան Մնացականյան 1998-2000 թթ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար |
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյան 12 մայիսի 2000 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |