Ստեփան Մայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Խաչատուրի Մայրապետյան (1939, հոկտեմբերի 24, Նոր Բայազետ), հայ կենսաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2000 թվականից։
Ստեփան Մայրապետյան | |
---|---|
Ծնվել է | 1939, հոկտեմբերի 24 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Գեղարքունիքի մարզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան |
Համաճարակաբան Ալբերտ Մայրապետյանի եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրել1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1973-1980 թվականներին եղել է Էջմիածնի գիտաարտադրական հիդրոպոնիկական բազայի վարիչ, 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտի բույսերի սննդառության և արդյունավետության լաբորատորիայի վարիչ, 1980-1986 թվականներին և 1990-2006 թվականներին` ինստիտուտի տնօրեն[1][2]։
Անդամակցություն
խմբագրելԳործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են եթերայուղատու, ներկատու և դեղատու բույսերի անհող աճեցման ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ագրոքիմիական առանձնահատկություններին, հիդրոպոնիկական արտադրության կենսատեխնոլոգիաներին[3]։
Պարգևներ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Գագիկ Դավթյան, Ստեփան Մայրապետյան, Производство розовой герани без почвы , Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1976:
- Культура эфиромасличных растений в условиях открытой гидропоники, Ереван, 1989.
- Характер изменения состава питательного раствора в условиях открытой гидропоники, Ереван, 1989.
- Культивирование хны и басмы без почвы, Ереван, 1994.
- Водный режим растений в условиях открытой гидропоники, Ереван, 1991.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, Ստեփան Մայրապետյան
- ↑ «Ստեփան Խաչատուրի Մայրապետյան (նվիրվում է ծննդյան 60-ամյակին և 35-ամյա գիտական ու գիտակազմակերպական գործունեությանը)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.