Ստեփան Գրիգորյան (ազատամարտիկ)
հայ ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ստեփան Շիլլերի Գրիգորյան (հունվարի 9, 1962, Վարդենիս, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ - փետրվարի 9, 1989, Վարդենիս, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Ստեփան Գրիգորյան | |
---|---|
հունվարի 9, 1962 - փետրվարի 9, 1989 (27 տարեկան) | |
Ծննդավայր | Վարդենիս, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ |
Մահվան վայր | Վարդենիս, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1962 թվականի հունվարի 9-ին, Վարդենիսում (ներկայումս՝ Գեղարքունիքի մարզ)։ Ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ Վարդենիսում։ Մասնագիտությամբ՝ ժամագործ[1]։
Մասնակցել է Վարդենիսի ինքնապաշտպանական գործողություններին։ Զոհվել է 1989 թվականի փետրվարի 9-ին Վարդենիսում՝ ինքնաշեն պաշտպանական միջոցներ փորձարկելիս։ Թաղված է Վարդենիսի գերեզմանոցում[1]։