Ստեփան Ավագյան
Ստեփան Հայրապետի Ավագյան (նոյեմբերի 16, 1956, Դեմյանով, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 1, 2014, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, Վայոց ձորի մարզի Շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ[1]։
Ստեփան Ավագյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1956 |
Ծննդավայր | Դեմյանով, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 1, 2014 (57 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | Բժիշկ, Վայոց ձորի մարզի Շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Ավագյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 16-ին, Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Դեմյանովո գյուղում։ Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան[2]։
1962-1972 թվականներին Ստեփան Ավագյանը ուսանել է Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 1973-1981 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1981 թվականից աշխատել է Ջերմուկի քաղաքային հիվանդանոցում, նախ՝ որպես թերապևտ, այնուհետև՝ բուժական գծով գլխավոր բժշկի տեղակալ։ Այդ տարիներին ամռան ամիսներին Ստեփան Ավագյանը եղել է Ղազախստան մեկնած հայկական շինջոկատների գլխավոր բժիշկը։
1991 թվականին Ստեփան Ավագյանը նշանակվել է առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության «Ջերմուկ» առողջարանի գլխավոր բժիշկ և տնօրեն։ 2003 թվականին նա դարձել է առողջարանի սեփականատերը և նույն թվականին նրա նախաձեռնությամբ առողջարանը վերանվանվել է «Ջերմուկ աշխարհ»։ 2004 թվականից մինչև իր մահը եղել է Վայոց ձորի մարզի Շախմատային ֆեդերացիայի նախագահը։
Ստեփան Ավագյանն ամուսնացել է 1982 թվականին։ Ունի երկու որդի և չորս թոռ։
Ստեփան Ավագյանը մահացել է 2014 թվականի փետրվարի 1-ին։ Նրա անունն է կրում Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային և պատանեկան մրցաշարերը, որոնք անցկացվում են 2014 թվականից, Ջերմուկ քաղաքում[3][4]։ Ստեփան Ավագյանի անունն է կրում նաև Վայք քաղաքի հիմնական դպրոցի քիմիայի կաբինետը։
Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանի և բանաստեղծ Վարդգես Խանոյանի հեղինակությամբ 2016 թվականին լույս է տեսել «Լուսավոր հետագիծ» գիրքը։
«Ջերմուկ աշխարհը», Երևանի շախմատի տնից հետո մեզ համար շախմատի երկրորդ տուն է դարձել։ Եվ «մեղավորը» մեր թանկագին բարեկամ, շախմատի մեծ նվիրյալ Ստեփան Ավագյանն էր, ով տարիներ առաջ առողջարանի դռները լայնորեն բացեց հայ և օտարազգի շախմատիստների առջև, և հիմա առանց այս լուսավոր ու հյուրընկալ տան, շախմատային որևէ մեծ մրցում չենք պատկերացնում։ Ավանդույթները շարունակվում են. իրենից հետո էլ «Ջերմուկ աշխարհը» մեր տունն է մնացել, և ահա իբրև անսահման երախտագիտության արտահայտություն իր անձի և նվիրումի հանդեպ, այստեղ կշարունակենք անցկացնել շախմատային ամենաբարձր մակարդակի մրցաշարերը, այդ թվում Ստեփան Ավագյանի անվան շախմատի մանկապատանեկան միջազգային հուշամրցաշարը։ - Սմբատ Լպուտյան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
|
Պարգևներ և շնորհակալագրեր
խմբագրել- ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ
- Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հոբելյանական ոսկե և արծաթե մեդալներ
- «Համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար»
- Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարների շնորհակալագրեր
- էկոնոմիկայի նախարարության «Արմտուրիզմ» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակ՝ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և երկարամյա վաստակի համար
- Երկրապահ կամավորականների միության պատվոգիր
- ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության «Հայրենիք և հավատ» մեդալ
- «Բիզնեսի որակի պահպանման համար» միջազգային մրցանակ (տրվել է «Զերմուկ աշխարհ» առողջարանին)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Խաղատախտակների առջև Վայոց ձորի մարզի երեխաներն են
- ↑ «Ստեփան Ավագյան, Լուսավոր հետագիծ», Լյուդվիգ Կարապետյան, Վարդգես Խանոյան. Երևան: «Լուսակն»,. 2016. էջ 6.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
- ↑ Մրցաշարի պաշտոնական կայք