Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Խորենի Առաքելյան (հոկտեմբերի 6, 1936(1936-10-06), Կիրովական, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2020(2020-10-23), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային զորավար, գեներալ-գնդապետ (1990)։

Ստեփան Առաքելյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1936(1936-10-06)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 23, 2020(2020-10-23) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
ՄասնագիտությունԼիկվիդատորներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ Զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ինժեներ-մեխանիկի ընտանիքում։ 1945 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ 1955 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին փորձել է ընդունվել Լենինգրադի նավաշինական ինստիտուտ։

1955 թվականից ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1958 թվականին ավարտել է Լենինգրադի Ա. Ժդանովի անվան ռազմա-ինժեներական ուսումնարանը։ 1958 թվականի նոյեմբերից ծառայել է Գերմանիայում՝ խորհրդային զորքերի խմբավորման 1-ին գվարդիական ինժեներա-սակրավորական բրիգադի 709-րդ առանձնակի գվարդիական ինժեներա-կամրջաշինական գումարտակում՝ որպես անտառանյութի մթերման վաշտի հրամանատար, 1959 թվականի մարտից՝ ցցակամրջաշինական միջոցների վաշտի հրամանատար, 1962 թվականի մայիսից՝ ինժեներա-կամրջաշինական վաշտի հրամանատար։ 1964 թվականի դեկտեմբերից ծառայել է Մոսկվայի ռազմական օկրուգի (Մուրոմ) 86-րդ առանձնակի պոնտոնա-կամրջային գումարտակում՝ ինժեներա-կամրջաշինական վաշտի հրամանատար, 1966 թվականի նոյեմբերից մինչև 1968 թվականի սեպտեմբերը՝ առանձին պոնտոնա-կամրջային գումարտակի շտաբի պետ[1]։

1972 թվականին գերազանցությամբ ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան։ 1972 թվականի սեպտեմբերից ծառայել է Բալթյան ռազմական օկրուգում, 46-րդ առանձնակի պոնտոնա-կամրջային գնդի հրամանատար, 1975 թվականի ապրիլից՝ նույն օկրուգում (Կալինինգրադ) 11-րդ գվարդիական բանակի ինժեներական զորքերի հրամանատար։

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան։ 1979 թվականի օգոստոսից եղել է Միջինասիական ռազմական օկրուգի ինժեներական զորքերի հրամանատար։ 1981 թվականի հոկտեմբերից մինչև 1984 թվականի հուլիսը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 10-րդ գլխավոր վարչության տրամադրության տակ։ Մասնակցել է աֆղանական պատերազմին, որպես աֆղանական բանակի ինժեներական զորքերի հրամանատարի ռազմական խորհրդական։ 1984 թվականի հուլիսից ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի գլխավոր վարչության վերանորոգման և շահագործման վարչության պետ։ 1985 թվականի դեկտեմբերից եղել է ԽՍՀՄ ՊՆ ինժեներական զորքերի շտաբի պետ, հրամանատարի առաջին տեղակալ։ Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին։ 1988 թվականի փետրվարից եղել է ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական ճանապարհաշինական վարչության պետ։ Նրան գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվել է 1990 թվականի փետրվարի 17-ին։ 1992 թվականից գտնվել է պահեստազորում, 2006 թվականից՝ պաշտոնաթող զինվորական[1]։

Բնակվել է Մոսկվայում։ Աշխատել է Ռուսաստանի Հատուկշին վարչությանը կից №1 Ճանապարհաշինարարական վարչության Դաշնային պետական միացյալ ձեռնարկության ներկայացուցիչ։ Կոմերիտմիության անդամ է եղել 1951-1958, ԽՄԿԿ անդամ 1959-1991 թվականներին[1]։

Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։ Թաղված է Հայրենիքի պաշտպանների պանթեոնում։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան,
  • «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշան.
  • «Մարտական ծառայության համար» մեդալ
  • Հոբելյանական մեդալ «Մարտական արիության համար։Ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի»
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի քսան ամյակ» հոբելյանական մեդալ.
  • Մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան»,
  • «Մարտական Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարի» հոբելյանական մեդալ,
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարի» հոբելյանական մեդալ,
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 60 տարի» հոբելյանական մեդալ,
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի» հոբելյանական մեդալ,
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներ,
  • ԽՍՀՄ մեդալներ,
  • ՌԴ մեդալներ,
  • Կարմիր դրոշի շքանշան (Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն),
  • «Արիության համար» շքանշան (Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն)։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել